Էս տեքստը հրապարակելուց մոտ մեկ ամիս անց Մհեր Եղիազարյանը ձեռբակալվեց, ևս մոտ մեկ ամիս անց մահացավ բանտում...

«24 Հոկտեմբերի 2018 - 14:20 Դեռևս հոկտեմբերի 19-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանի հրապարակում, նախընտրական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արտահայտած որոշ մտքերի ցանկանում էի անդրադառնալ, սակայն, մտածելով որ դա նախընտարական ու քաղաքական ելույթ է, չանդրադարձա: Բայց այն ինչ տեղի ունեցավ ժամեր առաջ ԱԺ ամբիոնից, արդեն որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու, որպես պետական այր, նրա արտահայտած մտքերին չանդրադառնալ չեմ կարող: Հարգելի Փաշինյան, կամ Ձեզ ձեր ներկայացուցիչները Սյունիքի մարզից տալիս են սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն, կամ դուք միտումնավոր այդպես էլ չկարողացաք ըմբռնել սյունեցու հոգեբանությունը: Սյունեցին ամուր է կանգնած իր հող ու ջրին, դարեր շարունակ եղել է, կա ու լինելու է հայոց պետականության հենասյունը և պատահական չէ, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրությանը քաղաքացիական պարտքը կատարելու իմաստով ամենաբարձը գրանցվեց Սյունիքում, այն դեպքում երբ Ձեր նշած «հեղափոխական» թեկնածուներին ընտրելու համար մասնակցում էին ընդամենը ընտրողների ոչ ավելի քան 1/3-ը: Եվ այսօր առնվազն 10.000 ընտրողի կարծիքը համարել քրեաօլիգարխիայի կարծիք, հանցագործների ուղղակի, մեղմ ասած, հարիր չէ պետական պաշտոնիային: Եթե Ձեզ չեն տեղեկացրել, որ Կապանի քաղաքապետ ընտրված Գևորգ Փարսյանը մարզկենտրոնում հարգանք, համակրանք և ընդունելի ընտանիքի զավակ է: Իսկ Գևորգը իր ապրած կյանքով ոչ միայն շարունակել է գերդաստանի ավանդույթները, այլև իր մարդամոտ բնավորությամբ կարողացել է վայելել իր համաքաղաքացիների լիարժեք վստահությունը, ապա իմացեք: Հոկետմբերի 21-ի գիշերը Կապանի փողոցներում բազմահազար մարդիկ նշում էիր իրենց հաղթնակը, դա շատ ավելին էր քան ապրիլի 23-ի երևանյան իրադարձությունները: Հարգելի Փաշինյան, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Ձեր նշած քրեաօլիգարխիայով, հանցագործությունների և այլնի տվյալներով Սյունիքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ համեմատ շատ ու շատ ավելի նախանձելի պլանում է: Որպես տեղեկատվություն, ընդունեք, որ Կապանը միշտ իր քաղաքական ինքնուրույն կամարտահայտությամբ առանձնացել է թե տեղական, թե համապետական ընտրություններում: Լիահույս եմ, որ դուք լինելով վաստակաշատ լրագրող և տաղանդավոր քաղաքական գործիչ, գիտեք մեծն սյունեցի գուսան Աշոտի. «Սյունաց հողը անարատ է, չարի սերմը բույն չի դնի անարմատ է…» խոսքերը: Քանի դեռ Սյունիքն ամբողջությամբ չի ալեկոծվել Ձեր ելույթի տպավորությամբ, խնդրում եմ Ձեզ օգտագործեք Ձեր սիրելի լայֆը, դիմեք Սյունիքի ժողովրդին պարզաբանելով Ձեր ելույթի ենթատեքստը, որն այս պահին խիստ անհրաժեշտ է: Հարգանքներով՝ հասարակական քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյան»

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am