Իսկ ո՞ւր է տարվա մեր դեկտեմբերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կատարելով ՀՀ ՄԻՊ մասին ՀՀ օրենքի պահանջը, երեկ վերջապես հրապարակեց «2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան զեկույցը: Չնայած մամուլի տեղեկություններով նորանշանակ ՄԻՊ-ը գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում, սակայն նման պնդումը հեռու է իրականությունից, այլապես  զեկույցի հրապարակումն այդքան չէր ձգձգվի, երկրորդ՝ ՄԻՊ ընտրվելուց հետո Թաթոյանը մշտապես հրաժարվում էր լրագրողների հետ շփումից՝ ասելով, որ աշխատում է զեկույցի վրա, որից հետո միայն կխոսի:Այս զեկույցին շատերն էին սպասում ոչ այնքան երկրի կացությանը ծանոթանալու ակնկալիքներով, այլ հասկանալու համար, թե ո՞վ է նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանը,  կարո՞ղ է անաչառ ու անկաշկանդ գործել: Առաջին փորձությունը կարելի է ձախողված համարել: Նրա հրապարակած փաստաթղթում նույնիսկ մեկ նախադասությամբ անդրադարձ չկա 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին: Սա այն դեպքում, երբ իր նախորդ Կարեն Անդրեասյանը հատուկ հանրաքվեի վերաբերյալ զեկույց էր պատրաստել, ինչն այդպես էլ չհասցրեց հրապարակել: Կարեն Անդրեասյանը հանրաքվեի հաջորդ օրը հայտարարություն էր տարածել այն մասին, որ արագ արձագանքման խմբերը 67 խախտումներ են հայտնաբերել, որոնք արձանագրված էին նաև ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ աղմկահարույց զեկույցում։ Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում բախտորոշ այս իրադարձության նկատմամբ Թաթոյանը բացարձակ անտարբերություն է դրսեւորել: Այն պարագայում, երբ վերջին ամիսներին հիմա էլ Հայաստանի գրեթե բոլոր դատարաններում տասնակ գործեր են քննվում ընտրակեղծարարների դեմ, բազմաթիվ բողոքներ կան ԶԼՄ ներկայացուցիչների ու դիտորդների նկատմամբ կիրառված բռնությունների մասին: Ընտրական իրավունքի խախտումների մասին հիշատակում չկա , մինչդեռ ՄԻՊ-ը մտահոգված է, ասենք, եզդիական համայնքում ընդունված ցածր տարիքում ամուսնությունների փաստով: Թաթոյանին մանեւրի տեղ չի թողնում այլ իրադարձությունների հարցում փոքրիշատե  անաչառությունը եւ նա չի կարող արդարանալ, որ դեկտեմբերին ինքը ՄԻՊ չէր ու խորապես չի ուսումնասիրել խնդիրը:Թերեւս հանրաքվեի դեպքում իրավիճակն այլ է եւ նոր Սահմանադրությունը բախտորոշ ուղեցույց է նաեւ ապագա քաղաքական գործընթացներում, որի հարցում կարելի է ու պետք է զգուշավորություն ցուցաբերել: Օրինակ ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ ասվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը 2015թ.-ին էական քայլեր չի ձեռնարկել 2008թ.-ի մարտի 1-ի տասը մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ: «2015թ.-ին Ծառայությունը կրկին մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով չի պահպանել հրապարակայնությունը՝ չնայած դրանց հանրային հնչեղությանը և կարևորությանը: Խնդրահարույց է նաև այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Ծառայությունում դեռևս շարունակվում է մարտի-1 դեպքերի վերաբերյալ նախաքննությունը, և վերջինս 2015թ.-ի ընթացքում իր վարույթում գտնվող տվյալ գործերի վերաբերյալ հանրությանը կրկին չի ներկայացրել կարևոր տեղեկատվություն>>: Արձանագրվել է, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել Բաղրամյանում անցած ամռանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում: Սակայն մեծ հաշվով, հաղորդման մեջ բացակայում են գնահատականները, փոխարենը ՄԻՊ-ը շարադրել է իրադարձությունները: Ինչեւէ, դեռ ուշ չէ հանրաքվե մասին հատուկ զեկույցով հանդես գալ, թե չէ կհաստատվեն կասկածները, որ Արման Թաթոյանը լինելու է վարչախմբի կամակատարը եւ չի անցնելու անթույլատրելի սահմաններ:   Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am