Հանգիստ նստելու, ժպտալով լուսանկարվելու «պտուղները»

Փաշինյանի և Ալիևի երրորդ հանդիպման վերաբերյալ Դավոսում հրապարակված նկարներից ու տեսանյութից մեկ օր անց՝ Փաշինյանը ֆեյսբուքում տեղեկացրեց, թե ինչպես նախկինում, այս հանդիպումն էլ պլանավորված չի եղել: «Սա Իլհամ Ալիևի հետ երրորդ հանդիպումն է, երրորդ խոսակցությունն է, և նախկինում էլ պլանավորված չի եղել որևէ հանդիպում։ Դուշանբեում, երբ մենք հանդիպեցինք, դրանից առաջ ինչքան հավանականություն կար, որ մենք կհանդիպենք, այնքան էլ հավանականություն կար, որ մենք չենք հանդիպի։ Նույնն էլ Սանկտ Պետերբուրգում, երբ որ մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք։ Այդպես ստացվեց։ Խնդիր կար մշակել պլան, երբ այսպիսի միջոցառումներին, երբ որ երկուսս էլ մասնակցում ենք, ինչպիսին պիտի լինի մեր մոտեցումը, որ առնվազն չխուսափենք միմյանցից», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են և ոչ էլ պաշտոնական զրույցներ. «Ըստ էության, մենք քննարկում ենք ավելի շատ բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ, ինչ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր, իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան, և ես ուզում եմ ասել, որ ոչ մի էսպես կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու, շփվելու հնարավորություն է, և ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ էդ բանակցություններում, քննարկումներում խոսվում է էն ամենը, ինչ մենք խոսում ենք նաև հրապարակային»: Դավադրություններ լինել չեն կարող, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ քննարկվում է այն, ինչի մասին խոսվում է հրապարակավ՝ շեշտում է Փաշինյանը: Ասել կուզի՝ մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու, շփվելու հնարավորություն է: Այսինքն, Փաշինյանն ու Ալիևը՝ պայմանավորվել են՝ չխուսափելու հանդիպելուց, զրուցելուց և կոչ է անում այդ ինտեսնիվ հանդիպումներում դավադրություններ չտեսնել: Նա դրանք «աբսուրդ» է որակում: Միժամանակ նա հավելում է. «Իհարկե, հասկանալի է, որ երբ որ խոսում են երկու երկրների ղեկավարներ, ղեկավարներից յուրաքանչյուրը խոսում է իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից և այլ բան մտածելը պարզապես իրավիճակի թյուր ըմբռնման հետևանք է»: Քննարկենք հեղափոխությունից հետո բանակցությունների դինամիկան: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ անցած տարվա մայիսից ի վեր, Նիկոլ Փաշինյանն արդեն չորրորդ անգամ է հանդիպում Իլհամ Ալիևի հետ: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմերը և միջազգային հանրությունը փորձում են խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարժել մեռյալ կետից: Նախկինում էր կար բանակցային գործընթաց, բայց այն ակնհայտորեն փակուղում էր: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո իրավիճակն էլ ավելի բարդացավ, գոնե հայկական կողմն իր դիրքորոշման մեջ ավելի կոշտ դարձավ՝ միջազգային հանրությունից ու Ադրբեջանից պահանջվում էր՝ կատարել միջնորդների կոչերը՝ սահմաններում խաղաղություն պահպանելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել, ինչն էլ Բաքուն ուղղակի արհամարհեց: Հիմա, Ադրբեջանը շարունակում է զինվել, և սպասվում է, որ առաջիկայում Ռուսաստանի հետ կնքելու է սպառազինության մատակարարման մոտ 400 միլիոն դոլարի հասնող պայմանագրեր: Մյուս կողմից Ալիևը «կառուցողականություն» է խաղում, իսկ այդ երկրի ԱԳ նախարարը շեշտում է, թե՝ «Արցախը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»... Այս պայմաններում՝ Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը՝ բոլոր միջազգային գագաթնաժողովներում բաց չթողնելու հանդիպելու հնարավորությունը՝ մեղմ ասած՝ տարօրինակ է: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը հենց Հայաստանի իշխանություններից են ակնկալում քայլեր: Իսկ այս «սպասումը» բերելու է նոր մթնոլորտի ձևավորման: Դրա առաջին պտղուներն արդեն իսկ կան:​ «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տևում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է»,- «168 ժամի» հետ զրույցում՝ անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Ապա նա հավելում է. «Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին: Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են: Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա: Ապա՝ քաղաքագետը կարծիք է հայտնում, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»: «Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիևը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով»: Նմանօրինակ տեսակետներն ապագայում ինտենսիվանալու են, որքան էլ Փաշինյանը վստահեցնի, թե աբսուրդ է իր հանդիպումներում դավադրություններ փնտրելը: Ու սա դեռ սկիզբն է: 2019-ը ակտիվ հանդիպումների տարի է լինելու՝ դրանից բխող հետևանքներով: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am