Պուտինի ռեկորդային անկումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ քաղաքացիների վստահության ցուցանիշը 2006-ից ի վեր ռեկորդային ցածր մակարդակի է հասել, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «ВЦИОМ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներին: Նշվում է, որ հարցվածների միայն 33.4 տոկոսն է վստահություն հայտնել ՌԴ նախագահին, ինչը վերջին տարիների համար ռեկորդային ցածր ցուցանիշ է: Ըստ ուսումնասիրության՝ Պուտինի աշխատանքը դրական են գնահատում ռուսաստանցիների միայն 62.1 տոկոսը, իսկ վարչապետի ու կառավարության աշխատանքը՝ համապատասխանաբար 35 և 39.5 տոկոսը: Մեկ այլ՝ «ФОМ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման տվյալները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մոտ 54 տոկոսը վերջին շրջանում դժգոհություն են ունեցել իշխանությունների գործելաոճից: 70 տոկոսն էլ խոստովանել են, որ վերջին ամսում իրենց շրջապատում բավականին շատ են լսել դժգոհություններ ու քննադատություններ կապված իշխանությունների աշխատանքի հետ: Ռուսաստանում վերջին ամիսներին գնալով խորանում է հասարակական անվստահությունը Պուտինի հանդեպ: Սա, վստահաբար, նկատում են իշխանական համակարգում, որտեղ, ըստ տարբեր հրապարակումների ու փորձագետների համոզմունքի՝ իշխանական գզվռտոց էլ է առկա, որը առայժմ հնարավոր է դառնում թաքցնել հասարակությունից: Սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակն արդեն տարիներ շարունակ, ռուբլու անկումը, և առհասարակ՝ երկրի զարգացման անորոշ ապագան, վաղ թե ուշ կհանգեցնեն ինչ-որ գործընթացների: Հարցը նրանում է, թե ինչպե՞ս կծավալվեն գործընթացները՝ Պուտինի իրավահաջորդ կբերի, թե՞ իշխանական բուրգը կքանդվի: Իսկ Արևմուտքը շարունակում է պատժիչ գործողությունները: Եվրոպական միությունն օրերս Ռուսաստանի նկատմամբ սահմանեց նոր պատժամիջոցներ հայր և դուստր Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անցյալ տարվա մարտին 4-ին Սոլսբերի բրիտանական ավանում «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար: Սահմանափակումների ենթարկվածների թվում են, մասնավորապես, Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ-ի) ղեկավարը, նրա տեղակալը և Սկրիպալների թունավորման հետ, ըստ Եվրոպական միության, առնչություն ունեցող մի շարք այլ պաշտոնյաներ՝ ընդհանուր հաշվով 9 քաղաքացի և մեկ կազմակերպություն՝ հենց ГРУ-ի-ն: «Եվրոպական միության սահմանած պատժամիջոցներն ունեն իրավական առումով փաստարկված շատ ուժեղ հիմք, որը միության անդամ երկրները մշտապես վերլուծում և գնահատում են առկա բոլոր եղանակներով»,- այսօր ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին: Այս պահին հայտնի է, որ ցուցակում են ГРУ-ի ղեկավարի պաշտոնակատար Իգոր Կոստյուկովը, նրա տեղակալ Վլադիմիր Ալեքսեևը և ռազմական հետախուզության սպաներ Անատոլի Չեպիգան, ով Բրիտանիա էր մեկնել Ռուսլան Բոշիրովի անձնագրով, ու նրա ուղեկից Ալեքսանդր Միշկինը, նույն ինքը Ալեքսանդր Պետրովը: Եվրոպական միությունն այդ որոշումն ընդունել է ի պատասխան «քիմիական զենքի կիրառման»: Պատժամիջոցները ենթադրում են ցանկում ներառված անձանց Եվրամիության տարածք մուտք գործելու արգելք և Եվրոպական միության տարածքում նրանց հաշվեհամարների սառեցում: Բացի այդ, Եվրոպական միության քաղաքացիներին և կազմակերպություններին արգելվում է համագործակցել ցանկում ընդգրկված ռուսաստանցիների հետ: Դեռ անցած շաբաթավերջին հայտնի էր, որ եվրոպացիները նոր պատժամիջոցներ կընդունեն: Այդ կապակցությամբ այսօր առավոտյան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան խիստ բացասական է գնահատում եվրոպացիների նախաձեռնությունը: Պեսկովը պնդել է, որ բրիտանացիները ռուսական կողմին չեն ներկայացրել արժանահավատ տեղեկություն, որը կապացուցեր Մոսկվայի առնչությունը Սկրիպալների թունավորմանը: Խոսելով թունավորման անմիջական իրագործման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բաշիրովի մասին՝ Պեսկովն ասել է, թե այդ մարդկանց անհիմն մեղադրանք է ներկայացվել: «Մենք տեսել ենք այդ արդեն հայտնի դարձած լուսանկարները, ի դեպ, գոյություն ունեն Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի քաղաքացիների բազմաթիվ լուսանկարներ, դրանք ուղիղ ապացույց չեն հանդիսանում, իսկ ավելի հիմնավոր նյութեր մենք բրիտանացիներից չենք ստացել, հետևաբար, մենք բացասական ենք գնահատում նմանօրինակ պնդումները, մեր մոտեցումը չի փոխվել»,- ասել է Պեսկովը: Մինչդեռ, Մեծ Բրիտանիան ողջունել է Եվրոպական միության այսօրվա որոշումը:«Այդ նոր պատժամիջոցները հստակ ուղերձ են անխոհեմ և անպատասխանատու քայլերի դիմող Ռուսաստանի ռազմական հետախուզությանը՝ ГРУ-ին, որը վտանգի է ենթարկել Բրիտանիայի անմեղ քաղաքացիների կյանքը»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am