SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի և ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի և 11-ամյա Սամվել Մ.-ի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները սովորում են նշված դպրոցում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը