Ադրբեջանում ուսուցչուհին խուզել է ողջ դասարանի մազերը
Ադրբեջանի Թովուզի շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում արտակարգ դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է Region TV-ն, մի խումբ ծնողներ պնդում են, որ ուսուցչուհին բռնի կերպով կտրել է աշակերտների մազերը: Նրանք մեղադրում են ուսուցչուհուն աշակերտների իրավունքները ոտնահարելու մեջ: Ինքը՝ ուսուցչուհին հերքում է մեղադրանքները: Շրջանային վարչակազմի կրթության բաժնում հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ դպրոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
