Փոշմանել են

Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով երկրորդ արարն անցել է լարված մթնոլորտում: Իշխանությանը պահանջներ ներկայացնող ընդդիմադիրներն ու քաղհասարակության ներկայացուցիչները նախ իրենց մեջ են որոշ հարցեր պարզել, ինչը վերածվել է լեզվակռվի: Քննարկման սկզբում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ներողություն է խնդրել լրատվամիջոցների ներկայացուցիչներից, որ նախորդ փակ քննարկումից հետո քննարկման որոշ հատվածներ հասու են դարձել ընդամենը մեկ լրատվամիջոցի:Նշենք, որ այսօր Ա1 պլյուսը փակ քննարկումից ձայնագրություն էր հրապարակել, որտեղ Լեւոն Զուրաբյանն ու փաստաբան Տիգրան Եգորյանը խիստ քննադատում են իշխանություններին: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ վրդովված տոնոլ կացնային հայտարարություն է արել, թե տեղեկատվությունը տարածողը պետք է մտածի՝ տղամարդ է, թե՝ ոչ: «Ջենթլմենավարի, կներեք՝ տղամարդավարի պամանավորվածություն էր ձեռք բերվել,որ նիստը փակ է, հիմա առնվազն ինքը՝ տարածողը, պետք է մտածի՝ տղամարդ կոչվելու իրավունք ունի՞, թե՝ ոչ»,- նետել է Զոհրաբյանը, ում հուժկու հարվածը հասել է նպատակակետին: Արձագանքել է Տիգրան Եգորյանը. «Էտ վիրավորանքները խնդրում եմ Ձեզ պահեք, դրանք իրենց տեղում չեն հասցեագրված: Կոնկրետ ես իրականացրել եմ ձայնագրություն, հիմա էլ իրականացնում եմ եւ ես էլ մի քանի ընկերների հատվածաբար, ում անհրաժեշտ եմ համարել տրամադրել եմ, եւ համարում եմ, որ ճիշտ եմ արել: Երկրորդը՝ պայմանավորվածություն ջենտլմենական եւ ոչ ջենտլմենական չի եղել: Էտ ամեն ինչը ձայանագրվել է, կարող ենք վերծանել եւ լսել եւ երկրորդը՝ այդ հանդիպումը փակ չի եղել: Այն եղել է առանց տեսախցիկների, բայց հրապարակային»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ անընդունելի է, որ պատգամավորն այդպիսի ոճով է խոսում:«Դուք ինձ մի սովորացրեք ես ինչ ոճով խոսեմ, ես կրկնում եմ՝ առնվազն անպարկեշտություն է ձեռք բերված ձայնագրությունը հրապարակել, այն ինչը հրապարակման ենթակա չէ: Ես պատասխանեցի, ես ասեցի, շատ տգեղ բան եք արել»,- հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը:Միջադեպն առիթ է դարձել, որ քննարկումը բաց անցկացնեն: Ամենամեծ անակնկալն այն է, որ պարզվեց ՀԱԿ-ը փոխել է իր դիրքորոշումը եւ այլեւս չի ընդունում էլեկտրոնային ոչ գրանցման տարբերակը, ոչ էլ քվեարկությունը: Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են ցանկացած էլեկտրոնային համակարգի ներմուծմանը ընտրական պրոցեսի մեջ, լինի գրանցման, քվեարկության, թե հաշվառման նպատակով: Զուրաբյանը մանրամասնել է, որ իրենց դիրքորոշում պայմանավորված է մի շարք հանգամանքներով:Առաջինն այն է, որ ՀԱԿ-ը ստեղծել է տեխնոլոգիական մի խումբ, որն ուսումնասիրել է տարբեր երկրներում այդ փորձը, հանդիպել ոլորտի մասնագետների հետ և պարզ ասվել է, որ որևէ համակարգի ներդրումը պահանջում է առնվազն 3-4 տարի ժամանակ, որ դա հուսալի լինի:«Ցանկացած լուրջ մասնագետ կհրաժարվի մեկ տարում կառուցել էլեկտրոնային համակարգ, և Ձեր կողմից հրավիրված Գրիմերն ասաց, որ եթե իշխանությունն ունի ընտրակեղծարարության փորձ, ապա այն այդ համակարգով կկրկնապատկվի»: Մինչդեռ, այս տարվա հունվարին, երբ դեռ Ընտրական օրենսգրքի նախագիծը հանրության դատին չէր ներկայացվել ու այն մշակման փուլում էր ՀԱԿ-ը յոթ կետից բաղկացած առաջարկներով հանդես եկաց, որոնցում ներառված էր նաեւ էլեկտրոնային քվեարկության անցնելու կետը: Մասնավորապես ՀԱԿ-ն առաջարկում էր.<<Բազմակի քվեարկության բացառման նպատակով կամ պետք է կիրառվի մատների թանաքոտման եւ ստուգման հուսալի մեխանիզմ, կամ, ինչն ավելի գերադասելի է, անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին>>։ Ստացվում է, որ ՀԱԿ-ն ինքն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում եւ արդյոք արժե վստահել մյուս առաջարկներին ու պնդումներին, որոնք ներկայացվում են իբրեւ ընտրությունների վերահսկման հստակ մեխանիզմներ: Գուցե մինչեւ ընտրական օրենսգրքի ընդունումը ՀԱԿ-ը հրաժարվի՞ մնացյալ պահանջներից : Այս ամենից հետո այլեւս անլուրջ է լուրջ մոտեցում ցուցաբերել այս քննարկումներին ու ընդդիմության ամպագոռգոռ հայտարարություններին:
Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am