Ոստիկանության պետն ու տեղակալները պարգևատրվել են 628 հզր դրամով. որքան պարգևավճար են ստացել ոստիկանությունում (ցանկ). Tert.am

Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալը) ստացել են 628 հզր դրամ պարգևավճար (հարկերի գանձումով ՝ 560 հզր դրամ), գլխավոր խումբը՝ վարչության պետերը՝ 391 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 289 հզր դրամ, ավագ խումբը պարգևատրվել է 311 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 231 հզր դրամ, միջին խումբ ՀԿՀ ավագ օպերլիազորները, ավագ օպերլիազոր, օպերլիազորները պարգևատրվել են 234 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 176 հզր դրամ, ոստիկանության զորքերը պարգևատրվել են 121 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 93 հզր դրամ, սպաները՝ 239 հազար, զուտ չափը՝ 179 հզր դրամ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: ՀՀ ոստիկանությունից հարցմանն ի պատասխանն հայտնել են, որ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության համակարգում զինվորական և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը սահմանված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: ՀՀ ոստիկանության ծառայողը հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով: Ոստիկանության այդ ծառայողները պարգևատրվում են աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի հիմնական պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները հաստատված են ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման 1-ին և 2-րդ հավելվածներով: ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողները (աշխատողները) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար (բացառությամբ արդեն իսկ 3 անգամ պարգևատրվածների, տույժեր ունեցողների, կադրերի ռեզերվում գրանցվածների, լիազորությունները ժամանակավորապես կասեցվածների և այլն ) պարգևատրվել են մեկ պաշտոնային դրույքաչափով: Այդ նպատակով ծախսվել է 1մլն 834 մլն դրամ՝ ներառյալ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1432-Ն որոշմամբ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված 1 մլն. դրամը: Ըստ Ոստիկանության պատասխանի՝ պաշտոնյաները, ծառայողները, սպաները և այլք որպես պարգևավճար ստացել են հետևյալ չափի գումարներ. 

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am