Էս ի՜նչ խառն ենք

Մոդելավորման առումով, թերևս, ամեն ինչ «ճիշտ» է առաջ գնում, ինչը Հայաստանի ու հայոց համար նման տեմպերով կարող է ճակատագիր արժենալ: Լինենք անկեղծ. այնտեղ, ուր մտնում են հեղափոխության «մեքենան» և սորոսյան փողերը, որևէ երկիր դեռ դրա արհավիրքների տակից դուրս չի եկել, չի կարողացել դիմակայել: Խնդրի նրբությունն այսօր այն է, որ «հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար այս զարգացումները (իրականում` անկումը) ևս շատ անսպասելի էին, ինչն էլ կրկնակի վտանգավոր է դարձնում խաղը թե՛ արտքաղաքական, թե ներքաղաքական առումներով: Նկատենք` երկու զուգահեռ զարգացում համաժամանակյա տեղի ունեցան. պարգևավճարների «սինդրոմ» և Ալիև-Փաշինյան դավոսյան հանդիպում: Երկուսն էլ լուրջ «պատային» վիճակ պարտադրեցին խաղը ցայս «գրագետ» առաջ տանող, բուն նպատակները հմտությամբ քողարկող Փաշինյանի համար, որին, ըստ ամենայնի, թվում էր` կհասցնի «ադապտացվել» նոր իրողություններին, հնարավորինս մեղմ ու սահուն անցնել «հեղափոխության հայրերի» ու մոդերատորների` իր վրա դրված «բարձր պատասխանատվությանը»: Դավոսյան հանդիպմամբ Փաշինյանը հասկացավ` ոչ մեկին այս հեղափոխությունը խնայելու ցանկություն չունի, առաջին հերթին` հենց իրեն, քանզի արևմտյան խաղացողների գերնպատակն է թույլ չտալ Ռուսաստանին վերադասավորվել` նոր իրողությունների պայմաններում խաղը վերցնելով իր ձեռքը: Այո, օրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանը ռուսական «ֆորպոստից» արևմտյան (իրականում` ամերիկյան) «պլացդարմի» վերածելն է, որտեղից Իրանը «դիտելն» ամենահարմարն է: Դաժան է, բայց փաստ: Իրանն ամենից լավ «դիտվում» է նաև Ղարաբաղից, ու հենց դա էր պատճառը, որ գրեթե անելիք չունեցող (Արևմուտքն անգամ չէր հոգացել, որ հսկա թիմով Դավոս հասած Փաշինյանը գոնե մի քանի «սոլիդ» հանդիպում ունենա` երեքհոգանոց մի անհետաքրքիր հավաքի մասնակից-զեկուցող էր «դարձրել» նրան) Փաշինյանը Դավոսում էր` Ալիևի հետ «պատահական» հանդիպման համար, որին հաջորդեց Ջ. Բոլթոնի զանգը: Հասկանալի է` ԱՄՆ-ը շտապում է: ԱՄՆ-ը տագնապում է: Թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ևս շտապի` ոչ միայն Փաշինյանի մասով, գարնանը սպասվող ցույցերի միջոցով գահընկեց անի նրան (այստեղ որոնեք նաև Քոչարյանին անհարկի, իրավական խախտումներով կալանավորված պահելու «նուրբ» հանգամանքը), այլև անկանխատեսելի գործողություններ «հրահրի»: Մեկ կարևոր արձանագրում ևս, ու անցնենք առաջ: Նիկոլն ամեն ինչ անում էր, որ «ճշմարտության պահը» հնարավորինս ուշ բախի իր դուռը: Ընդ որում, նաև այն կարծիքին ենք, որ խորհրդարանական ընտրությունները նրան որքան պետք էին իր միահեծան իշխանությունը հաստատելու, գուցե ու էլ ավելի` ժամանակ շահելու համար: Իսկ հիմա ԱՄՆ-ը, ի դեմս Բոլթոնի հայաստանյան այցի ու նախորդ օրվա զանգի, նրան ժամանակային շանս այլևս չի տալիս: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը; Լինենք անկեղծ` Ռուսաստանը չի կարող կորցնել Հայաստանը. չի կարող հանդուրժել այն ամենը, ինչ կատարվում է ժամանակակից Հայաստանում: Լավագույն ելքը, թերևս, պայմանավորվելն է ԱՄՆ-ի հետ` ողջ տարածաշրջանի կտրվածքով` Սիրիա-Թուրքիա-Իրան: Կստացվի՞: Վերջնական` ոչ: Միջանկյալ` մինչ այս որոշակի հետ-առաջի կիրառմամբ ստացվել է: Կստացվի՞ այս անգամ, դժվար է ասել։ Ակնհայտ է` ԱՄՆ-ը չի պատրաստվում Հայաստանում սկսած խաղը զիջելու: Դա են վկայում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումների շարքը, Ալիև-Փաշինյան պատահական ու երկարատև հանդիպումները: Եվ ոչ միայն: Ինչ վերաբերում է ներհայաստանյան բաղկացուցչին, ապա թիրախն անվրեպ էր` պարգևավճարների մասով. դա այն «օվերտոնն» էր, որի պատուհանի բացվածքից երևացածը ահավոր խոցելու է «հեղափոխություն» կատարած շարքային հայի ինքնազգացողությունը, որը ելել էր պայքարի` «կաշառակեր, թալանչի, հաբռգած» ՀՀԿ-ի ու նրա լիդերների դեմ, ու հիմա պարզվում է` բոլորը հավասար են, իսկ նորերը` ավելի հավասար: «Օվերտոնի պատուհանից» այսօր դեպ հեղափոխության հրապարակ այնպիսի անբեկանելի փաստարկ է նետված, որն աշխատելու է անվրեպ` հաջորդական պայքարի պատրաստվող իրական և կեղծ թիմերի, քաղաքական ուժերի համար: Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am