Նիկոլ Փաշինյանը հրահանգեց հարձակվել Քոչարյանի վրա

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի վերաբերյալ. Գրիգորյանը կրկին կկալանավորվի, իսկ կալանավորման հիմքերը նույնն են մնացել: Այսինքն դատարանը մերժեց նաև պաշտպանական կողմի ներկայացրած 25 միլիոն դրամ գրավի միջնորդությունը, որը 2018թ. դեկտեմբերի 21–ին ընդունվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Գրիգորյանի կալանավորման որոշման վերաբերյալ՝ վերջինիս իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը իրավաբանության և տրամաբանության հետ կապ չունեցող, ինչպես նաև ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտ է: Քիչ առաջ այս մասին խոսեց նաև Մանվել Գրիգորյանի տիկինը՝ Նազիկ Ամիրյանը և շեշտեց, որ երկրում չկա արդարադատություն և արդար դատավոր. «Բոլորը ենթարկվում են փողոցին»: Կասկած չկա, որ 2018թ դեկտեմբերի 21-ին դատարանը Գրիգորյանին ազատ արձակելու որոշում է կայացել բացառապես Փաշինյանի իմացությամբ, կամ նրա թելադրմամբ, որքան էլ որ նա հերքի իր՝ դատարանների վրա ազդեցության խնդիրը։ Ինչպես նաեւ ակնհայտ է, որ այս մեկ ամսվա ընթացքում Մանվել Գրիգորյանը չէր կարող անցնել բուժման կազդուրիչ կուրսեր, ինչի մասին ահազանգում էին իր պաշտպանները ու պնդում, որ նրա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի են։ Եւ, ահա, եթե Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը եղել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ապա նրան նորից կալանավորելու որոշումը նույնպես չի կարելի վերագրել դատական մարմիններին։ Եւ ուրեմն, ինչ խնդիր է լուծում Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելով, կարծում ենք պարզ է շատերի համար։ Հատկապես, եթե հարցն այս դիտարկում են ազատությունից հետո հաջորդող գործողություններին, բողոքի այն ակցիաներին, որոնք ակնհայտ կազմակերպվում էին իշխանությունների, եթե կուզեք անձամբ Փաշինյանի վերահսկողության ներքո։ Մանվել Գրիգորյանի՝ նորից կալանավորելու որոշումը, այո, եկավ փաստելու, որ Հայաստանում իրական արդարադատությունն իր տեղը զիջել է փողոցային արդարադատությանը, սակայն պետք է չանտեսել կարեւոր մի հանգամանք, որ փողոցի կառավարումը ամբողջովին Փաշինյանի ձեռքում է։ Եթե հիշում եք գեներալին նորից կալանավորելու պահանջով ցույցերը դադարեցվեցին հենց այն ժամանակ, երբ իր հայտնի «լայվում» նման կոչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ մինչ այդ պահը արձանագրվեց մի իրողություն, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման հարցով «հասարակական» պահանջ կա։ Իրականում այդ «պահանջը» իշխանության գործուն ջանքերով հրապարակ էր նետվել նախեւառաջ մի նպատակով, որպեսզի նույն շղթան գործի դրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Հատկապես հիմա, երբ իշխանությունը ահուսարսափով է լցված Քոչարյանի քաղաքական հայտնի նկատմամբ եւ հաշվարկում է, թե ինչ կարող է հաջորդել նրա ազատ արձակվելուց հետո, մանավանդ, որ արդեն նկատել են արտախորհրդարանական ընդդիմության ծիլերը բոլորովին այլ ուժերի տեսքով, չէր կարող խնայել անգամ քաղցկեղով հիվանդ Մանվել Գրիգորյանին, որպեսզի այդ մոդելը կիրառի նաեւ Քոչարյանի նկատմամբ։ Նույնիսկ Սամվել Մայրապետյանի դեմ ՄԻԵԴ որոշումը, համաձայն որի Մայրապետյանը բուժման նպատակով կարող է Հայաստանից մեկնել արտերկիր, դաս չի դառնում իշխանության համար, որ նման մի որոշում էլ կարող են վերջինիս օգտին կայացնել։ Հարկ է նշել, որ թեպետ Նիկոլ Փաշինյանը թվարկելով քաղաքակիրթ մի շարք երկրների անուններ, փորձում էր համեմատել, թե այս երկրների դեմ էլ է ՄԻԵԴ-ում որոշում կայացվել, սակայն մասնագետները հակադարձում են, որ որեւէ դեմոկրատական պետության դեմ մարդու առողջության խնդրի հետ կապված որեւէ որոշում չի եղել։ Անի Սահակյան

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am