Երբ վատ ապրող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, պետք է պատրաստ լինես հաշվի նստել նրա հետ ամեն անգամ «պրեմիա» գրելիս

«Հրապարակ» թերթը գրում է.«Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված: Մարդիկ ընդամենը ամանոր­յա պարգևավճարներ են ստացել, և նորմալ երկրներում դա չէր դառ­նա քննարկման առարկա: Բայց մի երկրում, որտեղ մեծ աղքատություն կա, (գործազրկություն, օրվա հացի փնտրտուք, նման աղմուկը բնական է: Իսկ երբ հիշենք, որ իշխող քաղա­քական ուժը դեպի իշխանություն տանող ուղին հարթել է հենց այդ ընչաքաղց ու գործազուրկ մարդ­կանց միջոցով, առավել հասկանալի կդառնա, թե ինչու են մարդիկ վր­դովված այդ «պրեմիաների» փաս­տից: Երբ դու փողոց ես հանում սո­ցիալապես ամենաանապահով խա­վին, նրան քեզ կարգում ես աջակից, ողջ օրը խոսում ես իշխանական թալանի և կողոպուտի, հանրային միջոցները գողանալու, մարդկանց հաշվին ցոփ ու շվայտ կյանքով ապրելու իշխանական արատավոր ավանդույթների մասին, պետք է պատրաստ լինես, որ ցանկացած քայլդ կարող է դիտվել որպես այդ արատավոր ավանդույթների շա­րունակություն: Երբ դու հրահրում ես հանրային նախանձն ու չարու­թյունը, քրեական հետապնդումներն ու պատժի ինստիտուտն առաջին պլան մղելով՝ սկսում ես հաշվեհար­դար տեսնել նախկին պաշտոնյա­ների նկատմամբ և նրանց մսխած յուրաքանչյուր դրամը ջրի երես ես հանում, պետք է հասկանաս, որ հե­տո կարող են նույնը քեզ հետ անել: Վերջապես, երբ դու ամեն օր վատ ապրող, իր խնդիրները լուծել չկա­րողացող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, դու ես այս երկրում ամեն ինչ որոշողը, ես քո ծառան եմ, պատրաստ եմ ամենօրյա ռեժի­մով, «լայվերով» ու «քաղաքացու հետ զրույցներով» լսել ու կատարել քո պատգամները, պետք է հաս­կանաս, որ այդ նույն քաղաքացին պահանջելու է իր հետ հաշվի նստել ամեն լուման բաժանելիս, ամեն անգամ «պրեմիա» գրելիս, ամեն պաշտոնում մարդ նշանակելիս»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am