Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան «լայվի»միջոցով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրել: Հանդիպումը պլանավորված չէր, պարզապես էդպես ստացվեց: Սա Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած հանդիպման բացատրությունն է: Բացատրություն, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները: «Էդպես ստացվելը» պետության ղեկավարների, այն էլ՝ հակամարտության մեջ գտնվող պետության ղեկավարների մասով չի տեղավորվում միջպետական հարաբերությունների տիրույթում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն կարող հենց այնպես հանդիպել: Դրանք կա՛մ պետք է նախապատրաստվեն ու կոնկրետ նպատակ ունենան, կա՛մ պետք է տեղի չունենան: Այլապես քուչի մակարդակի բան է ստացվում: Այդպես իրար հետ կարող են հանդիպել հայաթի տղաները, որոնք քուչում պատահաբար կարող են հանդիպել իրար ու գյալաջի անել: Փաշինյանն ասում է՝ մեզ ասացին, թե ուզո՞ւմ եք իրար հանդիպել, մենք էլ ասացինք, որ դեմ չենք: Սա լրիվ տնավարի մոտեցում է՝ «Դավոս տեղ էի, ասի՝ լավ, մի հատ Ալիևին հանդիպեմ, մի քիչ գազեթից բանից խոսանք» տարբերակով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արցախի հարցի շուրջ Փաշինյանի վարած ինտենսիվ բանակցությունների ընթացքը տագնապներ է առաջացնում ու լրջագույն մտահոգությունների տեղիք տալիս: Պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարման ձևն ու բովանդակությունը վստահություն չեն ներշնչում, քանզի նա բնավորություն ունի ասել այն, ինչի հակառակն է անում, և անել այն, ինչը խոստանում է չանել: Այլ կերպ ասած՝ նրա համար խոսքի ու գործի կտրուկ տարբերությունը, «սուխոյ ատկազ» գալն ու սեփական խոսքերը շուռ տալը խաղի կանոն են: Փաշինյանի կառավարման այդ ոճը դրսևորվում է բոլոր հարցերում՝ արագաչափերից մինչև պարտադիր կուտակային, դատարանների աշխատանքներին միջամտել-չմիջամտելուց մինչև սուպերվարչապետական լիազորությունների թեմաներ: Նա ասում էր, որ դեմ է արագաչափերին, դեմ է պարտադիր կուտակայինին, դեմ է սուպերվարչապետական լիազորություններին, բայց հենց ընտրվեց վարչապետ, դարձավ արագաչափերի, կուտակայինի, սուպերվարչապետական լիազորությունների մոլի պաշտպան: Գաղտնալսումներն էլ ցույց տվեցին, որ նա ոչ թե չի միջամտում, այլ ճիշտ հակառակը՝ ուղղակիորեն միջամտում է դատարանների աշխատանքներին: Փաշինյանը նաև հայտարարում էր, որ Արցախի հարցով չի բանակցելու Ալիևի հետ, քանզի ինքն արցախցի չէ, ու այդ հարցով պետք է բանակցեն Արցախի իշխանությունները: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցում է Արցախի հարցով, այն էլ՝ ինտենսիվորեն:Ընդ որում՝ բանակցում է Ալիևի թելադրած պայմաններով, և դա է պատճառը, որ Ադրբեջանում ոգևորված են: Ինչ մնում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, ապա պետք է առանձնահատուկ ընդգծել, որ Արցախն այժմ հեռացվել է բանակցային գործընթացից առավել քան երբևէ: Փաշինյանն իր «լայվում» նշում է, որ Ալիևի հետ խոսել են բանակցային գործընթացի պատմությունից: Ու քանի որ ինքն այդ պատմության մասնակից չի եղել, ապա ստացվում է, որ ինքն այդ խոսակցության ժամանակ լսողի, իսկ Ալիևը ուսուցչի դերում է եղել: Արդյոք ժամ ու կես տևած հանդիպման ընթացքում Փաշինյանը միայն պատմության լիկբե՞զ է անցել: Հազիվ թե: Դատելով ամենից՝ բոլոր բանական մարդկանց մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը, բայց դա նրան չի հաջողվի, քանզի ամեն ինչ տեսանելի է: 7or.am Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Ադրբեջանական մամուլն արդեն լուծված է համարում Արցախի հարցը հօգուտ իրենց, և հիմա Բաքվի կռիվը Մոսկվայի հետ է: Ուշագրավ է, որ հիմա ադրբեջանցիները կրծքով պաշտպանում են Փաշինյանին Կրեմլից՝ հասկացնելով, որ ռուսների գնացքն արդեն գնացել է, և նրանք թող հույս չունենան, որ կարող են Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ ու խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, որովհետև իրենք Փաշինյանի հետ Բոլթոնի պլանի շրջանակներում են բանակցում: Իսկ այդ պլանի համաձայն՝ խնդիր է դրած լուծել ոչ միայն Արցախի հարցն ու Ադրբեջանին արցախյան բոնուսով ներքաշել հակաիրանական մեծ խաղ, այլ նաև ՌԴ-ին դուրս թողնել հարավկովկասյան տարածաշրջանից՝ այդտեղից բխող բոլոր դրամատիկ հետևանքներով: Հ.Գ.-2: Եթե նկատել եք, Փաշինյանն այլևս չի խոսում այն մասին, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ: Նա արդեն «մոռացել» է իր խոսքերի մասին: Հետաքրքիր է, Ալիևի հետ Դավոսում նա քննարկե՞լ է այդ հարցը և եթե քննարկել է, ապա ի՞նչ արդյունքներ կան:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am