Ճիշտ կլիներ` Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությունների պրոցեսը. Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախցիների հետ հանդիպմանն իր ունեցած ելույթից հատված է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում: «Ինչ վերաբերվում է Արցախի հարցին և տեղի ունեցող այժմյան բանակցություններին, նախևառաջ կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությունների պրոցեսը, որպեսզի պարզ դառնա, թե նախորդ ռեժիմը, որպես հանցագործ ռեժիմ, ընդհանրապես ի՞նչ բանակցություններ է վարել: Իսկ ինչ վերաբերվում է այսօր ընթացող բանակցություններին, մեր համոզմամբ, այս հարցում ևս պարոն Փաշինյանը պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերի. նախևառաջ պետք է հրաժարվենք, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներից և պետք է նոր բանակցության տրամաբանություն մեջտեղ բերվի, որը միայն ու միայն կարող է ի շահ մեր ժողովրդի լինել։ Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, կարծում եմ, որ կխորանան մտահոգությունները, որ հնարավոր է՝ կրկին ժողովրդի թիկունքում, ի վնաս մեզ ինչ-որ գործընթաց, ինչը ոչ մի դրական բանի չի բերի: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանությունների կողքին է, ուստի իշխանությունները հանգիստ, շատ վստահ, հայկական շահերը պաշտպանողի դերում կարող են նստել բանակցությունների սեղանին՝ չհարմարվելով մինչ այդ ցուցաբերված պարտվողական ու դավաճանական ընթացքին: Մենք բոլորս հիշում ենք քառօրյա պատերազմը, որը դավաճանության գագաթնակետն էր: Նաև համոզված ենք, որ եթե երկրում տեղի չունենար համարժեք ռեակցիա, հակազդում, տվյալ դեպքում նկատի ունեմ «Սասնա Ծռերի» գործողությունը, ապա վստահ ենք, որ շարունակվելու էր այդ դավաճանական ընթացքը, այնինչ Սասնա Ծռերի գործողությամբ կարողացանք կանխել այդ ամենը»,- գրել է նա:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am