Փաշինյանը պետք է պարզաբանի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ալիևի հետ հապճեպ բանակցությունների մեջ. Ավետիք Չալաբյան

Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հապճեպ բանակցությունների մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով երեկ Դավոսում Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը, որը, ըստ ՀՀ վարչապետի, ոչ պաշտոնական էր: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1,5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին։ Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը բազմաթիվ պատճառներով դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, և բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանը այլևս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Այս պայմաններում բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում Հայաստանի վարչապետը, և ինչու է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների արտգործ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել տառացիորեն մեկ շաբաթ առաջ, և այդ հապճեպությունը կասկածելի է։ Կա՛մ Ադրբեջանը մեզ իսկապես կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, և Հայաստանի վարչապետը օր առաջ փորձում է դրանք ֆիքսել և «բաց չթողնել» հաջողությունը (ինչը խիստ կասկածելի է, դրա որևէ նշան չկա), և կա՛մ էլ Ադրբեջանը, ընդհակառակը, կոշտ ռազմական շանտաժ է սկսել մեր նկատմամբ, և հանդիպումը պետք է լարվածությունը պարպելու համար (ինչը ևս կասկածելի է, քանի որ մեկ շաբաթ առաջ նույն արտգործնախարարները խոսում էին ժողովուրդներին «խաղաղությանը պատրաստելու» մասին)։ Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ակնհայտ հասկանալի պատճառ այս շտապողականության համար չկա, քանի որ այն այսօր բխում է Ադրբեջանի շահերից, և որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։ Եթե կա ուրիշ, երրորդ պատճառ, ապա Հայաստանի վարչապետը պարտավոր է դրա մասին բացահայտ հայտնել մեր քաղաքացիներին։ Ընտրություններից առաջ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, և եթե այսօր դրանք այդպիսի մեծ թափով վերսկսվել են, ապա կամ այդ զիջումների նախնական տարբերակը Ադրբեջանը ուրվագծել է, և դրա մասին մենք բոլորս, գոնե ընդհանուր գծերով, պետք է իմանանք, և կամ էլ այդպիսի զիջումներ չկան, և այդ դեպքում պարզ չի, ինչու է Հայաստանի նոր իշխանությունը շարունակում բանակցությունները՝ նախորդ իշխանություններից իներցիայով մնացած և, ըստ ամենայնի, փակուղային տրամաբանությամբ։ Այն մեր հասարակության կողմից միարժեք մերժվել է և հիմա էլ կմերժվի, որքան էլ որ մեզ փորձեն «պատրաստել խաղաղությանը»։ Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, և ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»։ Հիշեցնենք, որ վերանշյալ հանդիպման մասին «Ֆեյսբուքի» միջոցով հայտնել էր Փաշինյանը՝ գրելով. «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am