Ճիշտ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությունների պրոցեսը. Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախցիների հետ հանդիպմանն իմ ունեցած ելույթից հատված է ներկայացրել ֆեյսբուքի իր էջում: «Ինչ վերաբերվում է Արցախի հարցին և տեղի ունեցող այժմյան բանակցություններին, նախևառաջ կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությունների պրոցեսը, որպեսզի պարզ դառնա, թե նախորդ ռեժիմը, որպես հանցագործ ռեժիմ, ընդհանրապես ի՞նչ բանակցություններ է վարել: Իսկ ինչ վերաբերվում է այսօր ընթացող բանակցություններին, մեր համոզմամբ, այս հարցում ևս պարոն Փաշինյանը պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերի. նախևառաջ պետք է հրաժարվենք, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներից և պետք է նոր բանակցության տրամաբանություն մեջտեղ բերվի, որը միայն ու միայն կարող է ի շահ մեր ժողովրդի լինել։ Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, կարծում եմ, որ կխորանան մտահոգությունները, որ հնարավոր է՝ կրկին ժողովրդի թիկունքում, ի վնաս մեզ ինչ-որ գործընթաց, ինչը ոչ մի դրական բանի չի բերի: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանությունների կողքին է, ուստի իշխանությունները հանգիստ, շատ վստահ, հայկական շահերը պաշտպանողի դերում կարող են նստել բանակցությունների սեղանին՝ չհարմարվելով մինչ այդ ցուցաբերված պարտվողական ու դավաճանական ընթացքին: Մենք բոլորս հիշում ենք քառօրյա պատերազմը, որը դավաճանության գագաթնակետն էր: Նաև համոզված ենք, որ եթե երկրում տեղի չունենար համարժեք ռեակցիա, հակազդում, տվյալ դեպքում նկատի ունեմ «Սասնա Ծռերի» գործողությունը, ապա վստահ ենք, որ շարունակվելու էր այդ դավաճանական ընթացքը, այնինչ Սասնա Ծռերի գործողությամբ կարողացանք կանխել այդ ամենը»,- գրել է նա:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am