Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն է ազատել․ մարզպետը տեղյակ չէ՞ դպրոցականների արձակուրդից

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ օրերս աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը։ Տնօրենի ազատման պատճառ են դարձել Բյուրավանի միջնակարգ դպրոցում հունվարի 8-ին մարզպետի կատարված շրջայցի արդյունքում հայտնաբերված թերությունները։ Կայքի հետ զրույցում Նվարդ Մելիքյանը նշեց, որ մարզպետը շրջայցի ընթացքում արձանագրել է, որ դպրոցում շատ բացականեր կան, մինչդեռ նրա պնդմամբ՝ դպրոցից բացակայել է 38 աշակերտ, որոնք վարակված են եղել գրիպով և ջրծաղիկով, իսկ տարրական դասարանների աշակերտները եղել են արձակուրդում։ «Պարզել են, որ 1-ից 4-րդ դասարանի աշակերտները տեղում չեն եղել, բայց երևի մարզպետը տեղյակ չի եղել, որ տարրական դասարանի աշակարտները մինչև հունվարի 21–ը արձակուրդում են եղել։ Բացակա աշակերտները գրիպով և ջրծաղիկով հիվանդ են եղել, բացի այդ՝ արձակուրդից հետո առաջին օրն է եղել, 4-րդ դասաժամին 10-րդ դասարանում եղել է 8 աշակերտ, ուսուցիչները դասարաններում զբաղվել են բացակաների հարցերով»,- պատմեց նա։ Մարզպետը դժգոհել է նաև դպրոցի ցածր ջերմաստիճանից, մինչդեռ ըստ Մելիքյանի՝ դպրոցում ջեռուցման սալիկներ են տեղադրած, և դասարաններում 18-20 աստիճան ջերմությունն ապահովված է։ Աշխատանքից ազատված տնօրենը հայտնեց, որ հաջորդ օրն անձամբ ներկայացել է մարզպետին և զեկուցել, թե ինչ աշխատանքներ է կատարել թերությունները շտկելու համար։ Տնօրենը պատմեց, որ ամիսներ առաջ էլ իր դեմ մարզպետարան բողոք էր ներկայացրել աշխատանքից ազատված ֆիզկուլտուրայի ուսուցչուհին։ «Այդ ուսուցչուհին ազատվել էր աշխատանքից՝ թոշակային տարիքի լրանալու կապակցությամբ։ Նա անհիմն բողոքներ էր ներկայացրել իմ հասցեին, որոնք սակայն հետագայում հերքվել են»,– ասաց նա։ Մելիքյանի կարծիքով՝ իրեն աշխատանքից ազատելը հնարավոր է պայմանավորված լինի նաև մարզի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանի գործոնով։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am