Փաշինյանը վախենում է Քոչարյանի քաղաքական կշռից ու գիտակցում, որ ազատության մեջ հայտնվելով նա գեներացնելու է հզոր բևեռ

Հակառակ ներքին եւ արտաքին ազդակների՝ օրերս դատարանը անփոփոխ թողեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, այն եւս երկու ամիս երկարաձգվեց հակառակ Ռուսաստանի նախազգուշական գործողությունների, գազի գնի բարձրացման, ՀԱՊԿ-ում Հայաստանի իզգոյացման կազմակերպված պլանի եւ ի վերջո Պուտինի՝ Քոչաևյանին ուղղված շնորհավորանքներից հետո, որն ըստ էության անուղղակի աջակցության հերթական քայլերից է: Զուգահեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին, 39-րդ կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պարզաբանել է, թե ինչ է ենթադրում ՄԻԵԴ-ի որոշումը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների՝ Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել 41-րդ կանոնի համաձայն՝ հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման»,- ասված է հայտարարության մեջ։ Սա ըստ էության ապտակ է Հայաստանի արդարադատությանը որքան էլ որ իրավապահ մարմինները գլխավոր դատախազության գլխավորությամբ այլ լույսի ներքո ներկայացնեն ՄԻԵԴ որոշումը, ապացուցված է, որ Հայաստանի իշխանությունը հիվանդին բուժումից զրկելու ոչ մարդասիրական փորձ էր ձեռնարկել, քանի որ սույն անձը Քոչարյանի մտերիմն է եւ այստեղ պետք առաջնորդվել ոչ թե իրական, այլ քաղաքական արդարադատությամբ; Առավել եւս Քոչարյանի գործը, որի մասին մի քանի ամիս է փաստաբանական պրոֆեսիոնալ համայնքը բարձրաձայնում է , որ այն ոտից գլուխ ջուր է՝ կարված բացառապես քաղաքական հիմքերի վրա; Հիմա ինչն է ուշագրավ, որ Ննիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում, արտաքին այս ազդակները, առաջինը, որ Ռուսաստանի թեթեւ ձեռամբ կարող է իզգոյ դառնալ տարածաշրջանում, երկրորդ ապտակը ստանալ Եվրոպայից, որի առաջին ծիծեռնակը արդեն երեւաց ի դեմս Մայրապետյանի գործով որոշմանը; Ինչն է Փաշինյանին ստիպում պատանդ պահել Քոչարյանին, եթե սկզբում կարելի էր կարծել, որ նա ընդամենը հագուրդ է տալիս իր նեղ անձնական շահերին ու վրեժխնդիր է փոր բեւեռ:ձում լինել նախկին ռեժիմի պարագլուխ Քոչարյանից, ապա այդ փաստարկը այսօր փշրվում է , քանի որ այս պրիզմայով դիտարկելիս առաջինը հաշվեհարդար պետք է իրականացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ, ում ձեռամբ, փաստորեն, Փփաշինյանը կալանավորվել է նաեւ: Եթե խնդրին նայում ենք այն դիտանկյունից, որ Քոչարյանը Հհայաստանի կեղեքիչներից է, ապա այս հարցում էլ նա մրցակիցների պակաս չունի, օրինակ Հայաստանի ամենահարուստ նախկին պաշտոնյան՝ Գագիկ Խաչատրյանն ու նրա բիզնես տանիք հանդիսացող անձը, որը Սերժ Սսարգսյանի մտերիմն է, շարունակում են ապրել գոհ ու երջանիկ: Այս ամենի հանրագումարում մնում է միակ փաստարկը, որ Փաշինյանը վախենում է Քոչարյանի քաղաքական կշռից ու գիտակցում, որ ազատության մեջ հայտնվելով նա գեներացնելու է հզոր բեւեռ: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am