Վերականգնվել է 28 539 414 146 ՀՀ դրամ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկվել և ամփոփվել են ծառայության 2018 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից: Առավոտյան՝ մինչ ամփոփիչ խորհրդակցությունը, տեղի է ունեցել 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը: Հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը: Ըստ սահմանված օրակարգի՝ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը՝ ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ բաժինների կողմից իրականացված այլ առանցքային միջոցառումների վերաբերյալ: Ծառայության կողմից 2018 թվականի ընթացքում գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 28 539 414 146 ՀՀ դրամ: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը շուրջ 6.7%-ով: 2018 թվականին Ծառայութան կողմից ընթացք է տրվել 2 702 813 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը  շուրջ 68.9%‑ով: Հաշվետու ժամանակահատվածում կարճվել են 1 725 919 կատարողական վարույթներ, ինչը մոտ 275.5%-ով ավել է 2017 թվականի ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ): Ավարտվել են 952 571 կատարողական վարույթներ: Այդ ցուցանիշը շուրջ 13.7%-ով պակաս է 2017 թվականի ցուցանիշից: Տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են 24 323: Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է կատարողական վարույթների իրականացման ժամկետների հստակ պահպանմանը՝ նշելով, որ գործընթացը խստորեն վերահսկվելու է Ծառայության ղեկավարության կողմից: Խոսելով հարկադիր կատարողների միջին ամսական ծանրաբեռնվածության մասին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է կատարողական վարույթների մնացորդի ողջամիտ շեմի սահմանումը, որը որպես հանձնարարական տրվել է Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է հաշվետու տարվա ընթացքում նաև Ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով անցկացվել են 14 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 14 աշխատակից ենթարկվել Է կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ 1 խիստ նկատողություն, 12 նկատողություն, 1 պաշտոնի իջեցում: Խորհրդակցության ավարտին 2018 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Ծառայության աշխատակիցները պարգևատրվել և խրախուսվել են: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող կրծքանշանով են պարգևատրվել Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Պողոսյանը և Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Ստեփանյանը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Անբասիր ծառայության համար մեդալով է պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Պավել Գրիգորյանը: Հակոբ Հակոբյանի հրամաններով «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» ու «Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Հակոբյանի, և Արարատի մարզային բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ալեքսանդր Համբարձումյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում ձեռքբերված ցուցանիշները կատարելագործելու գործում:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am