Փաշինյանի անլուծելի պրոբլեմները՝ «փայլուն» հարաբերություններում

Նախօրեին՝ ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Միքայել Մելքումյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքով աշխատող մարդկանց խնդիրը հիշեցրեց, որ քաղաքացիներ են ահազանգում, որ պաշտոնապես արգելվել է մեր վարորդական իրավունքով վարելը Ռուսաստանում: «Մենք հայ-ռուսական միջխորհրդարանական կազմով այն ժամանակ, երբ գնացել էինք ՌԴ, Պետդումայում բարձրաձայնել ենք խնդիրը, բայց հարցը չի լուծվել, այսօր, փաստորեն, արգելվել է: Հազարավոր մարդկանց իրավունքներ ոտնահարվում են, սա աբսուրդ է ԵԱՏՄ-ի մեջ», ասել էր նա՝ հավելելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գնում է Ռուսաստան, ինքը պարբերաբար Փաշինյանին հիշեցնում է վարորդական իրավունքի հարցի մասին, խնդիրը բարձրացվում է, բայց լուծում չի ստանում: Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունեն, սակայն հայտնի չէ, թե ինչ Ինչ միջոցներ ձեռնարկվում այս պարզ հարցին լուծում տալու ուղղությամբ: Ստացվում է նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիներն Ռուսաստանում ավելի լայն արտոնություններ ունեն, քան Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի քաղաքացիները: Ու այս պայմաններում բոլորի համար էլ պարզ է, որ երբ Ռուսաստանին պետք լինի այլ հարցում ստանալ Հայաստանի համաձայնությունը՝ հազիվ թե մերոնք կարողանան ընդդիմանալ: Օրինակ հարցը վերաբերում է ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր արժույթի ստեղծմանը, որի մասին արդեն բավական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում: Մոսկվան կարծես, փորձում է ստուգել գործընկեր պետությունների դիրքորոշումը: Իսկ որ Ռուսաստանի՝ ռուբլու արժեզրկման պայմաններում, Մոսկվայի համար ընդհանուր արժույթը որոշակի փրկողակ կարող է լինել: Կկարողանա՞ Հայաստանը դիմադրել, ինչպես օրինակ երբեմն-երբեմն Բելառուսն ու Ղազախստանն են ընդդիմանում: Մենք դեմ չենք Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթին, այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հայտարարել է բելառուսական դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախաշեմին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են տարբեր տարիներին Բելառուսի ԱԳՆ-ն ղեկավարած ԱԳ նախարարները: Նա նշել է պայմանները, որոնց պարագայում հնարավոր է Ռուսաստանի հետ միութենական շինարարությունը, այդ թվում՝ միասնական արժույթ մտցնելը, հարկային և մաքսային քաղաքականության միասնականացումը: «Միություն՝ խնդրեմ: Միավորում՝ խնդրեմ, բայց ամեն ինչ պետք է մարդիկ որոշեն, այլ ոչ թե մենք… Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք է ընդհանուր արժույթ լինի, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք է լինի էմիսիոն կենտրոն՝ հավասար պայմաններով ստեղծված»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը: Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի վրա որոշ հարձակումներում ոչ մի միջպետական կամ միջազգային հարաբերություն չկա: «Ամեն ինչ մասնավոր է, ամեն ինչ անձնավորված է, ամեն ինչի պատճառն այն է, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս Բելառուսի վարած կուրսը: Նույնիսկ ոչ արտաքին քաղաքական»,- նշել է նա: «Մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք դեմ չենք ռուսներին, լեհերին, լիտվացիներին: Մենք ցանկանում ենք լինել ցանկացած միության մեջ, բայց ապրել սեփական բնակարանում: Մենք այդ բնակարանն ունենք: Մեր հարևաններն ինչպիսին էլ լինեն, մենք նրանց չենք ընտրում և պատրաստ ենք բոլորի հետ կառուցել բարեկամական, ջերմ, փոխշահավետ հարաբերություններ»,- հավաստիացրել է Բելառուսի նախագահը: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս պահը կրիտիկական կամ սուր չի համարում. «Պարզապես պետք է ասեմ, որ այնտեղ հայտնվել են… Չեն հայտնվել, այլ նախկին ղեկավարներն էլ, որոնք վաղուց են աշխատում, նրանք նույնիսկ սեփական նախագահ Պուտինի վրա ճնշում գործադրելու որոշակի դիրք են գրավել: Իմ կարծիքով՝ նա չէ՞ որ տղա չի, քաղաքականության մեջ նորեկ չի: Եվ նրա հետ հանդիպումներում էլ տեսնում եմ, որ մարդն ուղղված է նրան, որ մենք ոչ մի դեպքում  չխափանենք Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները: Սա չափազանց ձեռնտու է: Սա նրա համար վնասաբեր կլինի որպես քաղաքական գործիչ, իսկ ինձ համար առավել ևս: Քանի որ մենք միշտ ձեզ հետ միասին անցկացրել ենք ռուսամետ կուրս»: Հայաստանն, առհասարակ, այս պայմաններում, կարո՞ղ է, ընդունա՞կ է իր շահը ներկայացնել «միութենական» քննարկումներում, խնդիրներ առաջադրելիս՝ ձեռքբերել կոնկրետ համաձայնություններ Մոսկվայի հետ գազի գնի, մինչև Ռուսաստանում հայ տաքսիստների իրավունքների պաշտպանությունը... Առայժմ չի նշմարվում այն մթնոլորտը, որում Հայաստանի իշխանությունները վարեն գործընկերային քաղաքականություն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների: Մետաքսյա Շալունց

դիտվել է 130 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am