Արժե՞ այդքան ցածրանալ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային համագործակցության բաժանմունքի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Զայկոն օրերս հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատողները հատուկ կարգավիճակ կունենան։ «Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի միջև ստորագրված համաձայնագրով կենտրոնի աշխատողներին հատուկ կարգավիճակ է տրվել», - ասել է Զայկոն «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում։ Նրա խոսքով, կենտրոնին լայն արտոնություններ է տրվել աշխատանքային բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածքի անձեռնմխելիություն, տրանսպորտային և կապի միջոցներ։ «Կենտրոնն ու նրա սեփականությունը Հայաստանում ազատվում են բոլոր հարկերից և տուրքերից», - ասել է Զայկոն։ Այնուհետև նա հավելել է, որ այս արտոնությունները թույլ են տալիս զգալիորեն օպտիմալացնել կենտրոնի աշխատանքները և կրճատել ծախսերը, որոնք կարևոր են կենտրոնի բնականոն գործունեության համար։ Ռուս-հայկական հումանիտար կենտրոնը բացվել է 2016թ. մարտի 18-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2015թ. մարտի 19-ին ստորագրված համաձայնագրով։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը տեղակայված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ ռուսական զինված ուժերի նախկին բազայի տարածքում։ Կենտրոնի հիմնական խնդիրն է արտակարգ իրավիճակների չեզոքացման ժամանակ որոնողա-փրկարարական գործողությունների անցկացումը, որոնք առավել բնորոշ են լեռնային շրջաններին և պայմանավորված են երկրաշարժերով, սողանքներով, ձնակույտերով: Կենտրոնը զբաղվելու է նաև խոշոր հրդեհների մարմամբ, հումանիտար օգնության մատակարարմամբ, ինչպես նաև այն աշխատանքներով, որոնք ուղղված են տարածքի և բնակչության պաշտպանությանը։ Կենտրոնի օգտակարությունն իհարկե, հարցի մյուս մասն է: Առավել հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանին առնչվող որևէ կառույց ու նրա սեփականությունը Հայաստանում ազատվում է բոլոր հարկերից և տուրքերից: Ինչու՞... Ռուսաստանը Հայաստանում առանց այն էլ տնօրինում է ամեն ինչ` օրինակ` ողջ էներգետիկ համակարգը: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան նույնպես գործում է նույն սկզբունքով` ազատված է հարկերից, տուրքերից: Մինչդեռ ողջ աշխարհում հակառակն է. երկրի տարածքում գործունեության համար վճարվում է մյուս երկիրը: Խնդիրն այն է, որ այս հատուկ-արտոնյալ պայմանների առկայության պայմաններում մենք օրինակ` տարիներով քննարկում ենք հարցը, թե Ռուսաստանը կիջեցնի՞ գազի գինը Հայաստանի համար: Կամ` Ռուսաստանը թույլ կտա՞ Իրան-Հայաստան երկաթգծի գործարկումը: Կամ` Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին ներգրավել Իրանի հետ այլ ծրագրերում: Ստացվում է այնպես, որ մեր հայրենիքում մենք ենք վճարում Ռուսաստանի ծախսերի համար, ու դեռ պարտք ենք մնում Ռուսաստանին, և գումարած այս ամենին` մշտապես հանդես ենք գալիս խնդրողի դերում: Բայց արժե՞ այսքան ցածրանալ... Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները չեն ենթադրում պարտավորվածություն մեկը մյուսի հանդեպ: Այլ իրական գործընկերային հարաբերություններն են, որոնք հիմք կարող են դնել ռազմավարական հարաբերությունների համար: Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am