«Կապուտիկյան ցիտելը պարզապես անհաջող փորձ է մարդկանց շեղելու այն փաստից, որ դու մերկ ես, դատարկ ու սպառված». Արթուր Դանիելյան

Մշակույթը լավ բան է, իսկ լավ մշակույթն էլ՝ ավելի լավ բան: Իրականում մշակույթը կյանքի իմաստն է, համենայն դեպս, այն մարդկանց համար, ովքեր, նյութական պահանջներից զատ, այլ պահանջ էլ ունեն այս կյանքում: Վերջիվերջո, երբ մտածում ես, թե որն է ամենաարժեքավոր բանը, որ կարող ես տալ երեխաներիդ, հասկանում ես, որ դա մշակույթն է, մի ոչ նյութական բան, որ միայն դու կարող ես փոխանցել երեխայիդ՝ կապելով քո պապերի հետ: Սիլվա Կապուտիկյանի ֆանատ չեմ, ու նա, իհարկե, երբեք Չարենց չի դառնա, ուր մնաց՝ համաշխարհային մեծություն համարվի: Այնուամենայնիվ, մշակույթի մի փոքրիկ մասնիկ է։ Իր ժառանգություն կոչեցյալի պահպանելն էլ կարելի է վեհ նպատակ համարել: Իմ համար, սակայն, անհասկանալի է՝ ո՞նց կարա մարդ ուզենա պահպանել մշակույթը, բայց չմտածի այդ մշակույթը կրողների մասին: Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարա լիֆտում թշնամուց հրադադար մուրացող կարճատես մարդը մտածի մշակույթի մասին: Ո՞նց կարա Բաքվի ջարդերը հիշատակելու վրա արգելք դրած մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում՝ ո՞նց կարա օտարների ներգաղթը բարձիթողի վիճակում հանդուրժող մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում՝ ո՞նց կարա մարդակերներին (խոսքը միայն Ենոքյանի մասին չէ) բանտերից ազատող մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում՝ ո՞նց կարա սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով բոլոր պետական հաստատությունները սնանկացնող մարդը մտածի մշակույթի մասին: Վերջիվերջո, ո՞նց կարա Հրագի քարոզիչը մտածի մշակույթի մասին: Չէ, Կապուտիկյան ցիտելը մշակույթով մտահոգվելու նշան չէ, դա պարզապես անհաջող փորձ է մարդկանց շեղելու այն փաստից, որ դու մերկ ես, դատարկ ու սպառված... Դա աղբը, տրանսպորտը, գնաճը, թալանն ու բարդակը մոռացության մատնելու անհաջող փորձ է... Արթուր Դանիելյանի էջից

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am