Ռուս-վրացական պատերազմի սցենարի կրկնությունը Ղարաբաղում

Վալդայի բանավեճի ակումբը և «Արտաքին քաղաքականություն» գործակալությունը ներկայացրել են զեկույց 2016 թվականին Ռուսաստանին սպառնացող վտանգների մասին։ Ըստ այսօր հրապարակված զեկույցի, որին անդրադարձել է «Իզվեստիա» օրաթերթը, գլխավոր սպառնալիքը Ռուսաստանի թուլացմանն ու ամերիկամետ ռեժիմներով շրջափակելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունն է։ «Թույլ, մայրցամաքի կենտրոն մղված Ռուսաստանը չի լինի տնտեսապես լուրջ մրցակից և չի կարողանա Եվրասիայում ձևավորել այլընտրանքային կենտրոն։ Թույլ Ռուսաստանը երկյուղելու է չինական էքսպանսիայից և ստիպված դառնալու է ԱՄՆ-ի գործընկերը 21-րդ դարում Վաշինգտոնի գլխավոր նպատակն իրականացնելու` Չինաստանին զսպելու գործում», - նշել են փորձագետները։ Զեկույցում թվարկված տեսական վտանգների թվում են մերձավորարևելյան հակամարտության սրումը, հնարավոր բախումը Թուրքիայի հետ, ահաբեկչությունը, Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քայքայումը, ինչի արդյունքում իշխանության գլուխ կանցնի շարիաթի օրենքով առաջնորդվող վարչակարգ։ Այդ առումով առավել թույլ օղակ է համարվում Տաջիկստանը, որի կայունությունը մեծամասամբ երաշխավորում են Ռուսաստանում աշխատող միգրանտների դրամական փոխանցումները հայրենիք։ Ուշագրավ է, որ վտանգների շարքում չկա Ուկրաինան։ Զեկույցը կազմած փորձագետների կարծիքով, այդ երկրում հակամարտությունն աստիճանաբար թևակոխում է «սառեցման» փուլ և ստատուս քվոյի պահպանում․ - «Թե՛ արագ կարգավորման և թե՛ նոր պատերազմի հավանականությունը մեծ չէ»։ Հետաքրքրական է Ղարաբաղյան խնդիրին վերաբերող հատվածը: Զեկույցում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին ու, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չկարգավորված վեճին։ 2016 թվականին Ռուսաստանին սպառնում են նաև շարքային քաղաքացիների համար ոչ ակներև վտանգներ, քանի որ դրանք հազվադեպ են լուսաբանվում մամուլում։ Խոսքը նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, որը Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերի հետևանքով երկրորդ պլան է մղվել։ «Վերջին ժամանակաշրջանում այնտեղ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, այդ թվում` հրետանու գործադրմամբ, հակամարտող կողմերը ներքաշվել են սպառազենի մրցավազքի մեջ։ Իրավիճակի այդպիսի զարգացումը կարող է հանգեցնել Մոսկվայի և Բաքվի շահերի բախման, այդ թվում՝ Հայաստանի կողմից պատերազմի մեջ ներքաշվելուն, 2008 թվականի «վրացական սցենարի» կրկնության, իսկ դա հղի է Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա վատթարացմամբ, քանի որ Մոսկվան և Անկարան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին` համապատասխանաբար Հայաստանին և Ադրբեջանին», - ասված է զեկույցում։ Նախ` Մոսկվայի և Բաքվի շահերի մասին: Մինչ այժմ Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ կարողանում են պահպանել` իրենց համար խիստ կարևոր հարաբերությունները: Ամեն առիթով պաշտոնական Բաքուն ու Մոսկվան փաստում են, թե որքան արժեքավոր են իրենց հարաբերությունները և որ ոչինչ չի կարող խանգարել այդ հարաբերություններին: Իսկ փոխշահավետ գործարքները պահպանվում են` չնայած թե Թուրքիայի հետ Ադրբեջանի ջերմ հարաբերություններին, թե Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերություններին: Ինչ վերաբերում է հակամարտության կողմերին զինելուն, ապա Մոսկվան զինում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Այնպես որ, ռազմական գործողությունների բռնկման վտանգը, եթե իրատեսական է, ապա դրանում իր դերակատարությունն ունի հենց Մոսկվան, որի քաղաքականությունը նպաստել է Բաքվի սանձարձակության աստիճանի մեծացմանը: Ուշագրավ է 2008 թվականի «վրացական սցենարի» կրկնության զուգահեռը, և այն պնդումը, թե Մոսկվան և Անկարան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին` համապատասխանաբար Հայաստանին և Ադրբեջանին... Հատկապես տեղին կլիներ հարցը` ինչու՞ կարող է կրկնվել 2008 թվականի «վրացական սցենարը» ԼՂ խնդրում... Մի՞թե այն պատճառով, որ «Մոսկվան և Անկարան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին»... Բանն այն է, որ Մոսկվան և Անկարան մինչև վերջերս Բաքվի շահերը կարծես ավելի հետևողական էին պաշտպանում, ինչը, եթե Անկարայի դեպքում հասկանալի է, ապա Մոսկվայի դեպքում, ոչ այնքան, որովհետև խոսքը ռազմավարական դաշնակից Հայաստանի մասին էր, որի շահերն այդպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում հաշվի չեն առնվում, իսկ Մոսկվան շարունակում է զինել Ադրբեջանին` չնայած Հայաստանում առկա բացահայտ դժգոհությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am