Ավազակային հարձակում Երևանում. թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրi ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապարտաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին ներսում կատարում են աշխատանքներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում Երգիչ Արամեի ակումբն իրավապահները փակել են. ում են փորձում փրկել Օզգյուր Օզելն Էրդողանին կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում ՀԱՄԱՍ-ում հայտարարել են Իսրայելի հետ ուժերի հյուծման պատերազմ վարելու պատրաստակամության մասին ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա Երկու տարի անց Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և Նոյեմբերյանում հայտնաբերվեցին հարավամերիկյան մոծակներ, որոնք անտիպ էին այդ լայնություններին ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության Ինչպես է առաջացել հրդեհը Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան շարժում» Բարդ ծրագիր չէ իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը... Կարեւորը՝ Հայաստանում «կյանքը շարունակվում է» Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ կա զոհ Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար․ Ցուցուլյան Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին հայտնաբերվել է կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է վոլեյբոլ խաղալու ժամանակ. նոր մանրամասներ ԱՊՀ երկրները լավ են հաղթահարում Արևմուտքի ճնշումները հակառուսական պատժամիջոցների համատեքստում. Լավրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am