Ում պետք է դիմակայի Նիկոլ Փաշինյանը

Բարգավաճ եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունների խորհրդարանական հակամարտությունը ասպարեզ է հանեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարսգայնի փեսա Միքայել Մինասյանին, որը նախկին իշխանության գորշ կարդինալն էր ու գրեթե հրապարակային գործունեություն չէր ծավալում: Մինչդեռ այսօր նա հանդես է գալիս ծավալուն հարցազրույցով ու քաղաքական հայտ է ներկայացնում: Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանում Էդմոն Մարուքյանի կուսակից Արման Բաբաջանյանի քննադատական ելույթին հաջորդեց ԲՀԿ-ի կոշտ արձագանքը, ելույթը Հհայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես դիվանագիտական կորպուսի ձախողման վերաբերյալ էր, մինչդեռ Բաբաջանյանը այս շարքում առանձնացրեց Միքայել Մինասյանին եւ հարցադրումներին ի պատասխան հայտարարեց, որ Մինասյանը եղել է մեր լավագույն դեսպաններից մեկը: Ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությունը ավելի ակտիվացրեց գոյություն ունեցող այն խոսակցությունները, որ Մինասյանը հովանավորում է Էդմոն Մարուքյանին եւ նրա թիմին: Եւ, ահա Միքայել Մինասյանը անսպասելիորեն հայտնվեց եւ հերքեց այդ կասկածները : Մինչ այդ նա հակադարձեց նաեւ Բաբաջանյանի քննադատությունները ասելով. «Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք»: Սակայն հասկանալի է, որ Միքայել Մինասյանի հարցազրույցի նպատակն ամենևին էլ դիվանագիտական կորպուսը Արման Բաբաջանյանի ելույթից պաշտպանելը չէ, մանավանդ, որ այսօրվա իշխանությունները, մեծ հաշվով, ընդունում են ընդդիմադիր պատգամավորի տեսակետը, այլ իրական նպատակը ԼՀԿ-ի հետ իր կապի հերքումն է ու քաղաքական նոր հայտը.«Իմ կարծիքով Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև, իմ ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս»,- ասել է Միքայել Մինասյանը։ Մինասյանը ոչ միայն փորձել է ստվեր նետել խորհրդարանական ընդդիմության վրա, այլեւ նախազգուշացրել, որ ինչ-որ պահից իրական ընդդիմադիր բեւեռ է ձեւավորվելու: Նա բառացիորեն հայտարարել է հետեւյալը.<<Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս>>, նաեւ հիմնավորել.<<Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև, որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն և այն իրականություն դարձնելու ունակ թիմ>>: Արդյոք Մինասյանը պատրաստ է առաջնորդել ընդդիմադիր այդ ուժը, նա չի գաղտնազերծել: Զուգահեռ նշենք, որ ՀՀԿ-ն եւս հայտարարել է ակտիվ գործունեություն սկսելու մասին, Քոչարյանն ավելի վաղ հայտարարել ընդդիմադիր բեւեռի առանցք դառնալու մասին, հետաքրքիր է՝ Մինասյանի ակնարկը այս ուժերից որեւէ մեկի մասին էր արված, թե ինքն է սեփական խաղը սկսելու:   Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am