Ինչ գումարով են իրականացվել պարգևատրումները. մանրամասներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իր թիմն այս ամիսների ընթացքում իրականացրել է մեծածավալ աշխատանք, որով օբյեկտիվորեն արժանացել է պարգևատրման: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով մարզպետարանի աշխատակցների պարգևատրելու իր որոշմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ և ԶԼՄ ներկայացուցիչնե՛ր, թեև ես ինձ համար որպես սկզբունք եմ որդեգրել՝ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքի, սակայն պետք է ցավով նշեմ, որ այս անգամ աղմուկը հատեց այն սահմանը, որից հետո լռելը պարզապես անթույլատրելի է։ Այս գրառմամբ ես ուզում եմ ընդգծել այն աշխատանքը, որ իմ թիմն իրականացրել է այս ամիսների ընթացքում և որով օբյեկտիվորեն արժանացել է պարգևատրման՝ որակյալ աշխատանքի և արդյունավետության համար։ Իմ պաշտոնավարման ընթացքում սուբվենցիոն և հրատապ ծրագրերով մարզում իրականացրել ենք 33 ծրագրեր, այդ թվում՝ համայնքային ճանապարհների բարեկարգում, բազմաթիվ մանկապարտեզների նորոգում, ջեռուցում, դպրոցների տանիքների վերականգնում, փողոցային լուսավորության անցկացում, ասֆալտապատում, ջրահեռացման համակարգերի անցկացում, բոլոր ենթակա կառույցներում կոռուպցիայի ի սպառ բացառում, որի արդյունքում գոյացած միջոցներով դեռ լուծելու ենք բազմաթիվ խնդիրներ։ Նախկին իշխանությունների ապաշնորհ կառավարումից հետո մենք ունենք համայնքներ, որտեղ տասնյակ միլիոնավոր դրամների ապօրինություններ կան, ու մենք այսօր հետևողականորեն այդ ամենը վերադարձնում ենք համայնքներին ու դրանցով կառուցում մանկապարտեզներ, խաղահրապարակներ․․․․ Եթե նախկինում ներդրողը հեռանում էր Կոտայքի մարզից՝ տեսնելով կառավարիչների կամայականությունները, ապա այսօր նրանց թիվն օրեցօր ավելանում է, որովհետև տեսնում են, թե որքան սրտացավ ենք մեր քաղաքացիների հանդեպ․․․․ Այս շարքը գրեթե անվերջ կարելի է շարունակել, եթե հատ առ հատ թվեմ ամբողջը։ Բայց մի բան կարևոր է․ Ամանորի նախաշեմին ավելի քան 9 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն տրամադրվեց մոտ 300 ընտանիքների, այդ թվում՝ (ցավով եմ նշում) արյան լեյկոզ ունեցող երեխաների ընտանիքներին և զոհված զինծառայողների հարազատներին, 5, 6 և ավելի երեխաներ ունեցող տասնյակ ընտանիքներին։ Ինչու՞ այս որոշումը մի շարք լրատվականների համար ուշադրության նյութ չդարձավ։ Այս մասին չխոսվեց, որովհետև այստեղ չկա շահերի բախում, միանշանակ է, որ այս մարդկանց աջակցել էր պետք։ Բայց երբ կան քաղաքական շահեր, սովորական 13-րդ աշխատավարձը, որ տրվել է մարզպետարանի իմ գործընկերներին, դառնում է շահարկման նյութ։ Սիրելինե՛րս, գուցե ես չանդրադառնայի այս ամենին, եթե ազնիվ գործած չլինեինք, և գուցե իմ արձագանքը լիներ «կխոսեն, կանցնենք առաջ, կմոռանան»։ Իսկ իրականում ես ուզում եմ, որ ոչ ոք այս օրերի մանիպուլյացիան ու արհեստական աղմուկը չմոռանա, որովհետև շատ կարճ ժամանակ անց, երբ մենք սկսենք քաղել այս 6 ամիսների աշխատանքի արդյունքները, ես պետք է հիշեցնեմ այս օրերի անազնիվ մոտեցումը, որին շատերդ տրվում եք՝ առանց փաստական հիմքը հստակ ուսումնասիրելու։ Այս հարցի հետ կապված հարկ եմ համարում նշել, որ տարեվերջյան պարգևատրումներն իրականացվել են բացառապես 2018թ. աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին. երկու իրավական ակտերով պարգևատրման է արժանացել մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87 %-ի չափով: Պարգևատրումներն իրականացվել են օրենսդրության և իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան և ճիշտ այնպես, ինչպես և նման պարգևատրումների են արժանացել պետական հատվածի բազմաթիվ աշխատակիցներ, ՏԻՄ-երի համայնքային ծառայողներ ու դպրոցների և բուժհաստատությունների հազարավոր աշխատակիցներ։ Առանձնահատուկ կարևորում եմ այն հանգամանքը, որ մարզպետարանի աշխատակազմում և նրա ենթակայությամբ գործող հաստատություններում բացառում եմ որևէ տեսակի կոռուպցիոն մեխանիզմների առկայություն և այդով խիստ համաչափ եմ համարում նման պարգևատրումների պրակտիկան` անկախ աշխատակիցների պաշտոնավարման տևողությունից, քանի որ մասնավորապես այս փուլում աշխատակազմն աշխատել է գերծանրաբեռնված օրակարգով, շատ հաճախ նաև շաբաթ և կիրակի օրերին և ծառայություններն իրացրել է բազմաթիվ օրերին մինչև կեսգիշեր»:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am