Հեղափոխությունը դեռ կալանավայրեր չի հասել․ Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Մնջոյանը, ով հանցագործությունների ու սպանությունների մասնակից էր, մի քանի օր առաջ կալանավայրում մահացավ։ Նրանից առաջ մահացավ Սողոմոն Քոչարյանը։ Ճիշտ է, մահից առաջ ազատ արձակվեց, բայց ազատության մեջ չապրեց։Այս մարդկանց գործած հանցանքը մեծ էր։ Նրանք այրուն էին հեղել, մարդկային կյանք էին խլել։ Մարդասպանությունը ամենալուրջ հանցագործություններից է, արդարացում չունի, և մարդասպանը պետք է պատժվի։ Բայց ո՞վ վստահորեն կկարողանա պնդել, թե կալանավայրում անցկացրած նրանց 20 և ավելի տարիները՝ նրանց թափած այրան դիմաց բավարար պատիժ չէ։ Կա՞ մեկը, ով գիտի ու կպատկերացնի, թե ինչպիսին են եղել նրանց այդ 20 և ավելի տարիները։ Ինչ ապրումների, ինչ վերանայումների ու ինչ ամենօրյա տառապանքների տարիներ են եղել։ Երեկ էլ մերժել են ցմահ ազատազրկված և արդեն 21 տարի կալանավայրում գտնվող Արմեն Տեր-Սահակյանի վաղակետ ազատ արձակումը։ Հայտնի չէ, թե ինչու են մերժել։ Մերժել են և վերջ։ Առանց հաշվի առնելու, որ վաղակետ ազատ արձակման բավարար հիմքեր կան։ Հիմա նա արդեն տեղյակ էլ չի, թե քանի տարի դեռ պետք է բանտում մնա։ Ցմահ ազատազրկվածների շուրջ վերջերս բարձրացված արհեստական աղմուկից պարզ էր, որ մերժումներ են լինելու։ Հեղափոխությունը դեռ կալանավայրեր չի հասել։ Դեռ մարդասիրության սահմանը չի հատել։ Այս բնագավառում հեղափոխության շունչը դեռ չկա։ Գործած մեղքի ողջ ծանրությունը 20 և ավելի տարիների յուրաքանչյուր օր անընդհատ զգացած, այդ մեղքով ու այդ բեռով ապրած մարդուն/մարդկանց մերժում են ու, ամենայն հավանականությամբ, դեռ կմերժեն։ Խոսքս առաջին հերթին իրենց հանցանքը ընդունած ու խորապես զղջացած մարդկանց մասին է։ Մերժում են առանց հասկանալու, թե ինչ է նշանակում ՑՄԱՀ կալանավոր մնալ»։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am