«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

Հայաստանում շատ են եղել պաշտոնյաներ, որոնք «թևավոր» մտքեր են արտասանել, և այդ մտքերը «կպել» են նրանց ու պոկ չեն եկել՝ դառնալով նրանց այցեքարտը: Ընդհանրապես, խելոք բաները շատ ավելի քիչ են հիշվում ու տարածվում, քան ախմախությունները, քանզի խելոք մտքերը սիրում են լռություն, իսկ ախմախությունները՝ աղմուկ: Խելոք մարդիկ համեստ են և սիրում են արդյունքներով ապացուցել իրենց ճշմարտացիությունը, իսկ ժողովրդի սիրելիներնանգերազանցելի են միայն ձայները գլուխները գցելու և ոչինչ չանելու գործում, ավելի ճիշտ՝ «թևավոր» մտքեր դուրս տալով: Ի դեպ, «թևավոր» մտքեր հրապարակ նետելու հարցում նոր իշխանություններն անգերազանցելի են: Ամեն մի օրը հումորային հաղորդման կամ հոգեբուժարանի նյութ է տալիս: Բայց ուրախանալ պետք չէ, քանզի դրանց ազդեցության օբյեկտը ՀՀ քաղաքացին է: Քայլարածները չգիտեն, որ լեզուն չի կարելի է այդպես դաժանաբար շահագործել, իսկ ուղեղը մարդուն տրված է, որպեսզի խոսելուց առաջ մտածի, իսկ որոշների դեպքում՝ չխոսի նույնիսկ մտածելուց հետո: Քա՛յլ արա, ավտոյիդ կարկասը վերացրո՛ւ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ մի միտք է հայտնում, հետո 100 հոգի հավաքվում են ու չեն կարողանում գլուխ հանել: Դա, անշուշտ, նրանից է, որ Փաշինյանը տարբերվում է շատերից: Նա ժողովրդի սիրելին է ու ամեն ինչ գիտի: Նա, օրինակ, գտել է մեր երկրում ահռելի փոփոխությունների հասնելու ձևերը և մեր երկրի գլխավոր խնդիրները: Դրանք պայմանականորեն կարելի է անվանել ««Թավշյա» երջանկության 3 բանալիներ»: Ըստ Փաշինյանի՝ եթե մեր երկրում 3 բան փոխվի գոնե վիզուալ մակարդակում (այսինքն՝ վարչապետի աչքին դրանք չերևան), ապա կարելի է ասել, որ մենք կկառուցենք մեր երազների Նյու Վասյուկին կամ մեր սրտի պետությունը: Այդ 3 բաներն են՝ 1. աղբը, որը համատարած է (փաստորեն, Փաշինյանն իր շուրջբոլորը նայում ու աղբ է տեսնում, և դժվար է նրա հետ չհամաձայնելը), 2. «բուդկաները», որոնք ակնհայտորեն նյարդայնացնում են ժողովրդի վարչապետին, 3. հին ավտոմեքենաների կարկասները, որոնք մարդկանց բակերում տարիներով մնում են: Հերիք է՝ դրանք վերանան, և վերջ, մենք առաջընթաց կարձանագրենք: Մոտավորապես այնպես, ինչպես տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատկերացրած կովերի պտուկները կթելուց առաջ գոլ ջրով լվանալով կամ 160.000-դոլարանոց բիոզուգարան (ընդ որում՝ չաշխատող) Հայաստանում տեղադրելով: Աղբը, «բուդկաները» և երկաթյա նժույգների հին կարկասները էսթետիկական առումով, իրոք, հաճելի չեն, բայց հավաստիացնում ենք, որ մեր երկրի առաջին երեք խնդիրները դրանք չեն: Դրանք խնդիրների հետևանքներն են: Դատելով մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական ու հասարակական զարգացումներից, վարվող արտաքին քաղաքականությունից, ինչպես նաև քաղաքական էլիտայի մտածելակերպից, մեր երկրի թիվ մեկ խնդիրը ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ է: Բանակում, անվտանգության համակարգում, տնտեսության մեջ, դատաիրավական համակարգում և մյուս բոլոր ոլորտներում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ: Վերաձևակերպելով Ռասելի ձևակերպումը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը տգիտությունն է: Տգիտությունն է ծնում աղքատություն, պետության թուլություն և պարտություն: Կրթությունը մեր երկրի համար պետք է հայտարարվի ռազմավարական թիվ մեկ ուղղությունը: Մեր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը, փաստորեն, հսկայական քանակի հիվանդ մտքեր ու դեբիլներ են արտադրում: Հետո այդ մտքերով ու դեբիլիզմով տառապող հիվանդները մտնում են տնտեսություն, քաղաքականություն ու հասարակական կյանքի այլ ոլորտներ և սպառնալիք դառնում մեր երկրի համար: Մեզանում բազմաթիվ միֆեր ու հիվանդ գաղափարներ են շրջանառվում: Ու ցավն այն է, որ այդ միֆերը և հիվանդ գաղափարները փորձ է արվում կյանքի կոչել, ու միայն փորձանքի հանդիպելուց հետո է մեր ժողովուրդը տեսնում, որ սխալվել է: Ու ցավն այն է, որ շատ հաճախ մեր իսկ սխալներից հետևություններ ու ճիշտ եզրահանգումներ չենք անում: Իսկ եզակի ճիշտ քայլերը չենք գնահատում ու մեր խնդիրների լուծման բանալիները դրսում ենք փնտրում: Մի խոսքով, պետք է սկսել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ: Իսկ միգուցե դրանից էլ շուտ: 7or.am Կորյուն Մանուկյան Հ.Գ.: Մի հայտնի փիլիսոփայի յոթ տարեկան երեխայի ծնողը հարցնում է, թե երբ կարող է նրա մոտ տանել որդուն, որպեսզի նրան փիլիսոփան նախնական կրթություն տա: Փիլիսոփան հետաքրքրվում է, թե քանի տարեկան է երեխան: «Յոթ»,- պատասխանում է ծնողը: «Յոթ տարի, 9 ամիս ուշացրել ես»,- ասում է փիլիսոփան:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am