Արմավիրի հացի գործարանում գողության պահին կինը սրտի կաթվածից է ընկել ու մահացել (տեսանյութ)

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, եւ օպերատիվ խումբը դեպքի վայր է շտապել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերել են պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին։ Տպավորությունն այնպիսին էր, ասես նրան հրել էին, կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված է եղել գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ են եղել: Աղջիկն է նրան գտել այդ վիճակում: Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաեւ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ են արել: Դիակն ուղարկվել է փորձաքննության: Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ, կտրված պղնձե մալուխներ, որոնք չէին հասցրել հափշտակել: Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չեն նկատվել: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր: Ավելի ուշ ստացվել է նաեւ դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետեւանքով, այլ սրտի կաթվածից: Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գաբրիելյանը դստեր` Հրածին Գաբրիելյանի հետ, գողություն կատարելու նպատակով մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գաբրիելյանը սրտի կանգ ունենալու հետեւանքով մոտ 5 մետր բարձրությունից ընկել եւ մահացել է: Պահակը որոշել էր իրեն վստահված տարածքից գողություն անել ու մահացել էր այն արտադրամասում, որտեղ մտնելու իրավունք չուներ: Այս փաստը կոծկելու համար էր Հրածին Գաբրիելյանը հորինել գողերի գործարան մտնելու ու մորը խփելու պատմությունը: Կատարվածի հանգամանքները լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am