Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Իջևան համայնքի մանկապարտեզները նախկինում աշխատել են 5-օրյա աշխատանքային շաբաթ, 7-ժամյա աշխատանքային օր ռեժիմով, դաստիարակները վարձատրվել են հաստիքային 1 միավոր դրույքաչափով: Ըստ ՀՀ կրթության տեսչական մարմնի 05.11.2018թ-ին կատարված ստուգման N1 ակտի, մանկապարտեզները պետք է աշխատեն 5-օրյա աշխատանքային շաբաթ, 8-ժամյա աշխատանքային օր ռեժիմով և դաստիարակի համար հաստիքային 1,12 միավոր դրույքաչափով: Այս մասին հայտնում են Իջեւանի համալնքապետարանից՝ ի պատասխան «Իջեւանի մանկապարտեզների աշխատակիցները բողոքում են, որ աշխատելու են մեկ ժամ ավելի» հոդվածի: Պարզաբանման մեջ նշվում է. «Այս և ակտում նշված այլ հարցերի հետ կապված, Իջևան համայնքի ղեկավարը 2018թ-ի դեկտեմբերին հրավիրել է խորհրդակցություն մանկապարտեզների տնօրենների հետ, նրանց հանձնարարել շտկել թերությունները և աշխատակիցներին տեղյակ պահել նոր աշխատառեժիմի մասին: Էլմիրա Մարտիրոսյանը առարկություններ է հայտնել աշխատանքային նոր ռեժիմի հետ կապված: 2019թ-ի հունվարի 9-ին թիվ 1 մանկապարտեզի բոլոր 6 դաստիարակները, թողնելով մանկապարտեզի 103 երեխաներին, եկել են համայնքապետարան՝ հանդիպելու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի հետ, աշխատաժամանակի փոփոխման պատճառները ճշտելու համար: Համայնքապետարանում դաստիարակները գտնվել են 2 ժամ, որի մասին 14.01.2019թ-ին գրավոր բացատրություն են ներկայացրել մանկապարտեզի տնօրենի ժ/պ Է. Խաչատրյանին, նշելով, որ տնօրենը չի բացատրել աշխատառեժիմի փոփոխության պատճառը և ստիպված պատասխան են փնտրել քաղաքապետարանում: Բաժնի պետը հանգամանորեն բացատրել է, որ պետք է աշխատել կրթության և գիտության նախարարի հրամանին համաձայն, որ աշխատաժամանակի ավելացման հետ կապված նրանք վարձատրվելու են 1,12 միավոր դրույքաչափով: Նրանք հանդիպել են նաև համայնքի ղեկավարի հետ, քննարկելու աշխատավարձը հետագայում բարձրացնելու հարցը: Համայնքի ղեկավարը, մտահոգված լինելով երեխաների անվտանգության հարցով, նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է իրեն հրավիրեին մանկապարտեզ, և ոչ թե թողնին երեխաներին և բացակայեին աշխատավայրից: Համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանին հրավիրել է համայնքապետարան, դեպքի առթիվ բացատրություն ստանալու համար: Տնօրենը հայտնել է, որ տեղյակ չէ աշխատակիցների աշխատանքի վայրը լքելու մասին, որ աշխատակիցներից ոմանք չեն ենթարկվում իր պահանջներին, և երբ պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները, չցանկանալով վատամարդ դառնալ, նրանց կարգապահական տույժի չի ենթարկում: Քաղաքապետը հանձնարարել է շուտափույթ շտկել իրավիճակը, սակայն Մարտիրոսյանը ասել է, որ ի վիճակի չէ: Քանի որ Է. Մարտիրոսյանը չի կարողանում պատշաճ իրականացնել տնօրենի պարտականությունները, նրան առաջարկվել է թողնել տնօրենի պաշտոնը և տեղափոխվել այլ աշխատանքի: Նրան առաջարկվել է երեք այլ աշխատանք, ընդ որում նաև համայնքապետարանում, ավելի բարձր աշխատավարձով, սակայն Մարտիրոսյանը մերժել է և արձակուրդ վերցնելու դիմում ներկայացրել, որը մերժվել է: Հաջորդ օրը մանկապարտեզի տնօրենը առանց տեղյակ պահելու իր բացակայության մասին, չի ներկայացել աշխատանքի, իր հետ տանելով կազմակերպության կլոր կնիքը, որով կազմալուծվում է մանկապարտեզի աշխատանքը: Համայնքապետարանը չի կարողացել կապ հաստատել տնօրենի հետ: Անհրաժեշտությունից ելնելով մանկապարտեզում նշանակվել է տնօրենի ժ/պ, հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, քննարկելու նշված հարցը: Համայնքի ավագանին Է. Մարտիրոսյանին առաջարկել է մասնակցել նիստին, սակայն նա ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք ավագանու հանդեպ, հրաժարվել է մասնակցել նիստին և չի առաջարկել հետաձգել այն: Համայնքի ավագանին 2 ձեռնպահ, 6 կողմ ձայնով տվել է համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Էլմիրա Մարտիրոսյանին ազատել տնօրենի պարտականություններից: Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ քաղաքապետի կարգադրություն չկա: Վերջինս, սակայն, աշխատանքի չի ներկայանում, մանկապարտեզի կնիքը չի հանձնում տնօրենի ժ/պ-ին և խաթարում է կազմակերպության բնականոն աշխատանքը: Նշենք նաև, որ քաղապետը պաշտոնավարում է 2011թ-ից և քաղաքապետարանից ու ենթակա կազմակերպություններից որևէ նախկին աշխատակցի աշխատանքից չի ազատել, այդ թվում տիկին Մարտիրոսյանին, ում հետ աշխատել է 8 տարի: Մանկապարտեզների հետ կապված հարցերը մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: Մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով վերջին հինգ տարիների ընթացքում գործող մանկապարտեզներում բացվել են երեք նոր խմբեր և երեք խումբ ունեցող ևս մեկ մանկապարտեզ: Ավարտին են մոտենում ևս երկու նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները: Համայնքապետարանի կրթության բաժինը մանկապարտեզներում իրականացնում է մշտական վերահսկողություն, հաճախակի այցելությունների, խորհրդակցությունների, մեթոդական ցուցումնեի, հանձնարարությունների միջոցով»:

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am