Սալահ Աբդեսլամին կարտահանձնեն Ֆրանսիա
Բրյուսելի դատարանը վճռել է Ֆրանսիա արտահանձնել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, հայտնում է Euronews-ը: Հիշեցնենք, որ 26-ամյա Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել էր մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ շրջանում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ:
