Թուրքիան Մոսկվայից այդպես էլ ներողություն չխնդրեց ինքնաթիռի խոցման համար. Պեսկով
ՏԱՍՍ-ը փոխանցում է,որ Կրեմլում հայտարարել են, որ ռուսական Սու-24 օդանավի միջադեպից հետո Անկարան ոչ մի քայլ չի արել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար, «Դա դեռեւս չի եղել, դեռ այդ ուղղությամբ ակնարկեր չեն արվել, ինչի կապակցությամբ կարելի է միայն ցավակցանք հայտնել:Բացարձակապես պարզ է, թե Անկարայից ինչ էր սպասում ռուսական կողմը կատարվածից հետո»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ նշել, որ Անկարան Թուրքիայի խոցած օդանավի համար մեղքն ընդունելու մասին որեւէ կողմնակի ակնարկ չի արել։
