Ընդդիմության կռիվը Ռուսաստանին ծառայելու համար

Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի թիմակիցների առճակատումը չի թուլանում: Խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ նոր լույս սփռվեց այդ պայքարին: Ինչպես հայտնի է, ԱԺ-ում ստեղծվում է նոր հանձնաժողով՝ Տարածաշրջանային եւ ԵԱՏՄ հարցերով զբաղվող, որի նախագահության հայտ է ներկայացվել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Նշենք, որ Լուսավոր Հայաստանը նույնպես ԵԱՏՄ հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին էր հայտարարել: Քննարկման ընթացքում Մարուքյանի կուսակից Անի Սամսոնյանը Մելքումյանին հարց տալիս հիշեցրեց, որ իրենք ԲՀԿ-ից առաջ էին նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ արել։ Մելքումյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իրենք դեռ երկար ժամանակ առաջ էին խոսում նման ինտեգրացիոն հանձնաժողովի մասին։ Մելքումյանը մատնանշեց նաև այն առավելությունները, որ իրենք ունեն, և այն առավելությունը, որ իրենց խմբակցությանը հնարավորություն է տալիս ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ կապեր Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների խորհրդարանականների հետ։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ինքը խոսել էր ռուսական խորհրդարանական «Եդինայա Ռոսիա» խմբակցության հետ կապերի մասին, նա ասաց, որ հանձնաժողովի աշխատանքը չի պայմանավորում միայն Ռուսաստանի, առավել ևս՝ միայն այդ կուսակցության հետ։ Նա վստահ է, որ աշխատանքը կարող են իրականացնել նաև մյուս խմբակցությունների ու պետությունների խորհրդարանների հետ։ Օրենսդիրների այս երկխոսությունից միայն նողկանք կարելի է ապրել: Ինքնիշխան պետության պատգամավորները բացահայտ վիճում են, թե նրանցից որ մեկն է ավելի շուտ առաջարկել նման հանձնաժողով ստեղծել, ասել է թե՝ զբաղվել Ռուսաստանի եւ նրա կողմից ստեղծված կառույցի խնդիրներով: Եթե ԲՀԿ-ի դեպքում որոշակիորեն հասկանալի է, այդ ուժը ստեղծման օրվանից ակնհայտ ռուսամետ քաղաքականության կողմնակիցն է եղել, ապա անհասկանալի է մնում մինչեւ վերջերս արեւմտամետության ջատագով ներկայացող Լուսավոր Հայաստանի դիրքորոշումը: Այս խորհրդանշական բանավեճը այլ բան ցույց չի տալիս, քան այն, որ ՀՀ ընդդիմությունը նույնպես հասկացել է, որ ընդիմության տանող միակ ճանապարհը Ռուսաստանն է, հիմա խորհրդարան անցած երկու ուժերը մրցապայքարի մեջ են, թե ով կկարողանա ստանալ Ռուսաստանի աջակցությունը՝ իր հեռահար նպատակներով: Նոր Հայաստանի խորհրդարանն այնքան ապաքաղաքական է, որ պատգամավորները չեն խորշում արծարծել նաեւ այնպիսի թեմաներ, որոնք ուղղակիորեն հարվածում են ՀՀ պետականության հիմքերին: Օրինակ միասնական ռուբլու գոտուն անցնելու մասին հարցին Մելքումյանը փորձում էր ցրողական պատասխան տալ, բայց ի վերջո, հընթացս ասաց այն, ինչ ուզում էր: «Էս փուլում ես դեմ եմ, որ մենք անցնենք միասնական արժույթի, որովհետև միասնական արժույթի անցնելն իր հերթին բերում է որոշակի խնդիրներ: Երբ էմիսիա իրականացնողը դու չես, էմիսիոն խնդիր կա», – ասաց նա հավելելով՝ այլ բան է, որ որոշակի հաշվարկների դեպքում (գազ և այլն) առևտուրը կարելի է իրականացնել ռուսական ռուբլով, բայց այս փուլում միասնական արժույթի անցնելը ռիսկային է։ Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am