ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, որ Կա­ռավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլև վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հո­գի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշ­տոնը նախատեսված է հանել) և 6 նախարարներ: Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեև նախարարու­թյունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշ­տոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչև հիմա պատրաստ չէ: Դատելով իրավիճակից՝ դեռ եր­կար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի: Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա՝ ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը: Բացի այդ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ և անհամաձայնություններ են եղել և անգամ հենց իշխող ուժի ներսում: Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները: Սփյուռքի նախարարության հարցը ևս վերջնականապես որոշված չէ: Եվ առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, և չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am