Մամեդյարովը փորձում է տնտեսապես կաշառել Հայաստանին

տնտեսապես կաշառել Հայաստանին Հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ-ի լռակյացությունը ստիպված ենք փոխհատուցել այլ աղբյուրներից... Այսպես,ռուսաստանյան Ինտերֆաքս գործակալությանը մեկնաբանելով Մնացականյանի հետ հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը նախ հայտարարել է,որ բանակցությունների ձևաչափը պահպանվում է...Երևի բորոը հասկացան,թե մեկնաբանության այս մասն ում էր ուղղված... Անդրադառնալով Արցախյան հիմնահարցի լուծմանը Մամեդյարովը բացահայտ տնտեսական կաշառք է առաջարկել Հայաստանին, հայտարարելով. "Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը,տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումն առաջին հերթին հնարավորություն կտա Հայաստանի տնտեսական աճի համար"... Պարոն Մամեդյարովը նաև որոշ լավատեսություն է հայտնել բանակցությունների արդյունքների վերաբերյալ... Պաշտոնական Բաքուն շարունակում է առաջ տանել իր քաղաքականությունը՝"Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցություններում կամ ամեն ինչ,կամ՝ոչինչ..." Ապշերոնյան բռնապետը,նրա հայրը,իսկ վերջերս էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չեն թաքցրել,որ պաշտոնական Բաքուն վերը նշված քաղաքականությունն Արցախի և ազատագրված շրջանների նկատմամբ առաջ տանելու համար Հայաստանին առաջարկել է մասնակցել Ադրբեջանից նավթի և գազի արտահանմանը՝Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղն անցկացնելով Հայաստանի տարածքով...Սակայն պաշտոնական Երևանը մերժել է այդ առաջարկները... Հայաստանում իշխանափոխությունից և,ինչպես Բաքվում են նշում,Երևանում "ղարաբաղյան կլանի" պարտությունից հետո,ադրբեջանցիները հայերի հետ բանակցություններում կրկին մեյդան են բերել "հնամաշ" տնտեսական առաջարկները և փորձում են Փաշինյանին տնտեսապես կաշառել... Բաքվում չեն ցանկանում հասկանալ,որ Հայաստանում չի կարող լինել մեկը,ով իրեն համարելով քաղաքական գործիչ,կարող է վաճառել Արցախը և շարունակում են բազմիցս ձախողված քաղաքական գիծն առաջ տանել... Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ի ներկայիս աշխատաոճը ավելի վատն է,քան նախկին նախարար Նալբանդյանի օրոք...Մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևոր տեղեկությունները կրկին շարունակում ենք իմանալ այլ աղբյուրներից...

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am