Մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ «քուչա»

Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է սուպերհակահեղափոխական և օրենքից դուրս հայտարարում այն մեթոդները, որով իշխանության է եկել: Դա քաղաքագիտական կանոն է: Ցանկացած զանգվածային գործընթաց ձևով ժողովրդավարական է, իսկ բովանդակությամբ՝ սուպերպահպանողական, իսկ շատ հաճախ՝ դիկտատորական: Ամբոխները երբևէ ժողովրդավարական համակարգ չեն կարող ծնել: Ամբոխից գրեթե միշտ ծնվում է դիկտատուրան: Դա էլ է քաղաքագիտական կանոն: Քաղաքագիտական կանոն է նաև այն, որ ցանկացած իշխանություն, որը հանդես է գալիս ժողովրդի անունից ու շատ է շահարկում ժողովրդի անունը, իրականում զրոյական նշանակություն է տալիս նույն այդ ժողովրդին այնպես, ինչպես Աստծո անունը հաճախ տվող փարիսեցին է վերաբերվում Աստծուն: Սրանք քաղաքագիտության մասով: Հիմա անցնենք քաղաքականությանը: Փողոց փակելու երկակի ստանդարտները Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «լայվ» է մտել ու իր ձևակերպմամբ՝ շփվել քաղաքացու հետ: Նա անդրադարձել է տարբեր թեմաների և մասնավորապես Մանվել Գրիգորյանի հետ կապված Էջմիածնի փողոց փակելու թեմային: Փաշինյանը կոչ է արել փողոց չփակել՝ դա հիմնավորելով այն բանով, որ փակողները նման լիազորություն չունեն: Այն, որ փողոց փակելով չի կարելի կամայական որոշումներ պարտադրել ու խախտել այլոց՝ ճանապարհով երթևեկելու իրավունքը, անվիճելի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա Նիկոլ Փաշինյանի սիրած մեթոդն է եղել ու հենց իրենից են սովորել փակողները (իրենց դուռն է, կուզեն կջարդեն կամ իրենց փողոցն է, կուզեն կփակեն): Փաշինյանին հիմա նյարդայնացնում է Էջմիածնի փակ փողոցը: Նա խոսում է փակողների հակակառավարական վարքագծից ու փակելու լիազորությունից (հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտե՞ղ են փողոց փակելու լիազորագիր տալիս և արդյոք այդ լիազորագրի տրամադրման մենաշնորհային իրավունքը Փաշինյանի՞ն է պատկանում, թե՞ այլ սուբյեկտներ էլ կան): Հարց է առաջանում՝ բա եթե փողոց փակելը վատ բան է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մյուս փակողներին նա չի նկատում: Փաշինյանը, կարծես, այնքան էլ չի նյարդայնանում, երբ ամիսներով փակվում է մեկ այլ փողոց՝ դեպի Ամուլսարի հանք տանող փողոցը: Փաշինյանը ճիշտ է անում, որ կոչ է անում չփակել Էջմիածնի փողոցը և չփորձել «թավշյա»տեխնոլոգիաներով ինչ-ինչ հարցեր լուծել, բայց զարմանալի է, որ նույն Փաշինյանը համանման կոչ չի հնչեցնում Ամուլսարի հանքը փակողների պահով: Եթե Էջմիածնի փողոց փակելը մի քանի րոպեով կամ ժամով խախտում է այլոց տեղաշարժի իրավունքը և դա արդարացիորեն դուր չի գալիս Փաշինյանին ու տեղաշարժվելու հնարավորությունից զրկված քաղաքացիներին, ապա Ամուլսարի հանքի փակումը խախտել է հազարից ավելի մարդկանց աշխատանքային իրավունքը, ինչպես նաև լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար: Սա չի՞ մտահոգում Փաշինյանին, որ նա ամիսներ շարունակ հանդուրժում է այդ պատկերը: Կան լավ ու վատ փողոց փակողնե՞ր: Ինչո՞ւ են Էջմիածնի փողոց փակողները նյարդայնացնում Փաշինյանին, իսկ Ամուլսարի հանքի ճանապարհ փակողները՝ ոչ: Ինչո՞ւ է Էջմիածնում փողոց փակողը արժանի քննադատության, իսկ ահա Ամուլսարի հանքի փողոց փակողների հետ կարելի է նույնիսկ սեղանակից ընկեր դառնալ ու հետները գյալաջի անել: Այս ի՞նչ երկակի ստանդարտներ են: Ճիշտ է, Փաշինյանը կարող է ասել, որ հանքի մասով կա ջրային խնդիր: Այո՛, ջրային թեման արհեստականորեն մտել է օրակարգ, բայց դա ի՞նչ կապ ունի ճանապարհ փակելու հետ: Եթե ջրային խնդիր կա, ապա հանքի աշխատանքը թույլ չի տրվի, իսկ եթե չկա, ապա պետք է թույլ տրվի: Բայց հիմա Ամուլսարի մասով այլ հարց կա՝ ճանապարհը փակ է և թույլ չեն տրվում անգամ ձմեռացման աշխատանքները: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել փողոց փակողներին, որ նրանք, իբր, բարի կամք են դրսևորել ու բացել են ճանապարհը և թույլ են տվել, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը ձմեռվա հետ կապված տեխնիկական աշխատանքներն իրականացնի: Չկա՛ նման բան: Փողոց փակողները խաբել են վարչապետին ու վերջինս իզուր է շնորհակալություն հայտնել նրանց՝ բարի կամքի դրսևորման համար: Եվ ամենակարևորը՝ մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ «քուչա», որ պետական մարմինների փոխարեն փողոցի մարդիկ պետք է որոշեն, թե որ փողոցը փակեն և ում թույլ տան ձմեռացման աշխատանքներ կատարել: Երբ վարչապետը շնորհակալություն է հայտնում մի խումբ մարդկանց այն բանի համար, որ նրանք պետության ֆունկցիան իրենց վրա են վերցնում, ապա դա պետության վախճանն է: Ողջամիտ կասկած Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ամուլսարի պահով Փաշինյանը հանգիստ հետևում հանքի աշխատանքների ձախողմանը: Զուտ ռացիոնալիզմի տեսանկյունից կառավարությանը պետք է ձեռնտու չլիներ բազմաթիվ գործազուրկների ավելացումը, հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրի տապալումը, Հայաստանի ներդրումային իմիջի վատացումը, պետական բյուջեի չստացված եկամուտները (տարեկան 50 միլիարդ դրամի չափով), միջազգային բորսայում ցուցակված ընկերության վնասումը և այլն: Ուրեմն մի այլ բան կա, որը գերակայում է բոլոր վերը նշված կետերին: Ո՞րն է այդ բանը: Բնապահպանությո՞ւնը: Հազիվ թե: Եթե «Լիդիանը» պետք է փակվի, ուրեմն Հայաստանի բոլոր հանքերը պետք է փակվեն, քանզի միջազգային ստանդարտներին միայն «Լիդիանն» է համապատասխանում ու եթե այդ ստանդարտները չեն բավարարում կառավարությանը, ապա մյուսները պետք է փակել առանց մտածելու: Սակայն եթե մեր բոլոր հանքերը փակվեն, ապա ինչպե՞ս է կառավարությունը փոխհատուցելու այդ վնասները ու բյուջեի չստացված մուտքերը, ինչպե՞ս է պահելու բանակը, ոստիկանությունը, ինչպե՞ս է աշխատավարձ վճարելու ուսուցիչներին և այլն: Մի խոսքով, բազմաթիվ մակրոմակարդակի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տա վարչապետը, այլ ոչ թե անդրադառնա խաշի թեմային, կամ էլ՝ այս կամ այն ֆեյսբուքյան գրառմանը ու ժամերով խոսի այն մասին, որ ինքը սիրում է բոլորին, հպարտանում է բոլորով ու խոնարհվում է բոլորի առաջ: 7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
«Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am