$100 հազար կաշառք «Սերժի Վաչոյին»՝ պաշտոն ստանալու համար. ո՞վ է իրականում ստացել 100 հազար դոլարը. 1in.am

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվեց Գարիկ Աղաբեկյանի, Աշոտ Ղազարյանի և Արթուր Սարոյանի գործի դատական քննությունը: Դեպքի պահին 44-ամյա Գարիկ Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափի կաշառք տալու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դեպքի պահին 30-ամյա Աշոտ Ղազարյանին և 39-ամյա Արթուր Սարոյանին մեղադրանք է առաջադրված կաշառք փոխանցելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գարիկ Աղաբեկյանը, ով դատարանում ասաց, թե ունի 2 բարձրագույն կրթություն և հանդիսանում է հայկական բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, ըստ առաջադրված մեղադրանքի՝ ունենալով բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը: Տեղյակ լինելով, որ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը, իր ընկերոջ որդու ընկերն է, 2015 թվականի վերջին Գարիկ Աղաբեկյանը հանդիպել ու ծանոթացել է Աշոտ Ղազարյանի հետ ու վերջինիս հայտնել է նրա հորեղբորը կաշառք տալու միջոցով վերը հիշատակված պաշտոնը զբաղեցնելու՝ իր ցանկության մասին: Աշոտ Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել գլուխ բերել այդ գործը և հայտնել է, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի որպես կաշառք հորեղբորը փոխանցել 150 հազար դոլար կաշառք, 100 հազար դոլարը՝ սկզբից, իսկ մնացած 50 հազար դոլարը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Գարիկ Աղաբեկյանը համաձայնել է ներկայացված պահանջին: Աշոտ Ղազարյանը, իմանալով հորեղբոր՝ Վաչագան Ղազարյանի օգնականի ազգանունը, ասել է, թե մնացած հարցերով կզբաղվի հորեղբոր օգնականը: Իր ցանկացած պաշտոնը ստանալու համար Գարիկ Աղաբեկյանը 2016 թվականի փետրվարի 29-ին վարկային կազմակերպություններից մեկում գրավադրել է իր՝ Արամի փողոցում գտնվող բնակարանը և ստացել է վարկ՝ 103 հազար դոլարի չափով: Այնուհետև, ըստ մեղադրանքի, նույն օրը, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Գարիկ Աղաբեկյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ Նախագահի նախկին նստավայրի մերձակայքում հանդիպել է Աշոտ Ղազարյանի հետ Գարիկ Աղաբեկյանի գումարը խարդախությամբ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության եկած Արթուր Սարոյանին, ով ներկայացել է որպես Վաչագան Ղազարյանի օգնական Ստեփանյան: Գարիկ Աղաբեկյանը Արթուր Սարոյանին է տվել 100 հազար դոլար՝ որպես Վաչագան Ղազարյանին փոխանցվելիք կաշառք՝ իր պաշտոնի հարցը լուծելու ակնկալիքով: Արթուր Սարոյանը, վերցնելով գումարը, համաձայն Աշոտ Ղազարյանի հետ ունեցած պայմանավորվածության, նրա հետ միասին հափշտակել է այն: Աշոտն ու Արթուրը գումարը միմյանց միջև բաժանել են՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Այսպիսով՝ Գարիկ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ խաբվելու պատճառով, ավարտին չի հասցրել իր հանցավոր դիտավորությունը՝ պաշտոնյային առանձնապես խոշոր չափի կաշառք տալու միջոցով դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ղեկավարի պաշտոնը ստանալը: Կատարված հանցավոր արարքները բացահայտվել են: Խարդախությամբ Գարիկ Աղաբեկյանի 100 հազար դոլարը հափշտակած Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանը պատճառված նյութական վնասը ամբողջությամբ հատուցել են: Դատական այս նիստին ամբաստանյալներն իրենց շահերի պաշտպանների օգնությամբ ներկայացրին գործն արագացված ընթացակարգով քննելու միջնորդություններ՝ իրենց լիովին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքներում: Դատարանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը, պարզեց, որ նրանցից միայն Գարիկ Աղաբեկյանի խնամքին կան երեք անչափահաս երեխաներ, որոնցից երկուսը՝ մինչև 14 տարեկան: Արթուր Սարոյանն ասաց, թե իր խնամքին են իր երկու չափահաս երեխաները, ովքեր, ճիշտ է, աշխատում են, բայց ցածր աշխատավարձ են ստանում: Արթուր Սարոյանի խնամքին է նաև վատառողջ մայրը: Արթուր Սարոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ գտնվել է մարտական դիրքերում, ինչի վերաբերյալ փաստաթուղթ կներկայացնի հաջորդ դատական նիստին: Արթուր Սարոյանը 2013 թվականին դատապարտվել է ու նույն տարի Համաներման ակտի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից, այնպես որ նրա նկատմամբ ներկա Համաներման ակտը չի կարող կիրառվել: Ամբաստանյալ Աշոտ Ղազարյանի վերաբերյալ մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ չկային: Ինքը՝ Աշոտ Ղազարյանը, որոշ դժվարությամբ էր հասկանում դատավարության լեզուն, դժվարությամբ էր արտահայտում մտքերը, նրան օգնում էր նրա շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը: Հետաքրքիր է, որ Աշոտ Ղազարյանի՝ Վաչագան Ղազարյանի եղբորորդին լինելու հանգամանքը բավարար է եղել, որ երկու բարձրագույն կրթությամբ Գարիկ Աղաբեկյանը Աշոտ Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ նրան լիովին հասկացնի, թե որն է իր մտադրությունը և նրանից ստանա գործնական ու արժանահավատ թվացող պատասխաններ… Մեղադրող դատախազ Արամ Արամյանը չառարկեց, որ գործը քննվի արագացված ընթացակարգով: Դատարանը դատաքննությունը կավարտի ու մեղադրողի ճառը կունկնդրի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 1-ին:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am