Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Օրերս Նիկոլ Փաշինյանը մի ֆեյսբուքյան գրառում էր կատարել գնաճի վերաբերյալ: Մենք դրան անդրադարձել էինք՝ ցույց տալով, որ նա թվային աճպարարություն է անում, և գնաճը ոչ թե 1,8, այլ 2,5 տոկոս է: Փաշինյանը կանխատեսվող գնաճի տոկոսի համեմատ արձանագրված ցածր գնաճը որպես ձեռքբերում ու հաղթանակ էր ներկայացրել: «Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»,-հաղթանակն ապահովողներին էր ներկայացրել Փաշինյանը: Եվ ահա, այդ գրառումից օրեր անց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը որոշ դրվագներ է ներկայացրել գնաճի դեմ իշխանությունների պայքարի մասով ու ակամայից բացահայտել տնտեսության վրա պոպուլիզմի բացասական հետևանքները: Ըստ Անանյանի՝ իրենք մաքսային սահմանով արձանագրել են 50 կիլոգրամներով ապրանք անցկացնող անհատների, որոնք փաստացի մաքսային վճարներ չեն արել ու «խփել» են օրինական բիզնեսին: Անանյանը խոստովանում է, որ իրենք դա ֆիքսել են, բայց կոշտ միջոցներ չեն ձեռնարկել, մինչդեռ պարտավոր էին: Հասկանալի է, որ պետական մարմինները կոշտ միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի հպարտ քաղաքացիների մաքսանենգ հատվածը չդժգոհի Նիկոլ Փաշինյանից: Բայց այդ ամենի արդյունքը եղել է այն, որ որոշակի ապրանքների գները շուկայում ընկել են, ու այդ ամենի հետևանքով տուժել են և՛ բարեխիղճ տնտեսվարողները, և՛ պետական բյուջեն, ինչը, սակայն, հնարավորություն է տվել Փաշինյանին քարոզչական նպատակներով որպես հաղթանակ ներկայացնել գնաճի ցածր տոկոսները: Ահա այսպիսի «թավշյա» և «դուխով» իրականություն: Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Մի փոքրիկ տեղեկանք: Ցածր գնաճը տնտեսական աճի տեմպի նվազեցման կամ ստագնացիայի, ինչպես նաև բյուջեի չստացված եկամուտների, մասնավոր բիզնեսի վրա բացասական ազդեցության, գործազրկության համեմատաբար բարձր մակարդակի ու սպառողների ցածր վճարունակության վկայություն է, և այստեղ հերոսաբար հպարտանալու բան չկա: Ինֆլյացիայի չափը մեր տիպի երկրների համար պետք է լինի առնվազն 3 տոկոս, իսկ աճի տեմպի ավելացման պայմաններում կամ աճի խթանման դեպքում տարբեր փորձագիտական գնահատականներով նորմալ է համարվում 5-8 տոկոս գնաճի միջակայքը: Ինֆլյացիայի և գործազրկության տոկոսներն իրար հետ փոխկապակցված են ու ցույց են տալիս տնտեսության մակրոպատկերը: Դրանք նման են մարդու մարմնի ջերմությանն ու զարկերակային ճնշմանը: Վատ է ինչպես նորմայից ցածրը, այնպես էլ բարձրը: Տվյալ դեպքում Փաշինյանն ուրախացել է, որ մեր տնտեսության «ջերմությունը» ցածր է, բայց դե, դա ավելի շուտ քարոզչական, քան մասնագիտական ուրախություն է: Այդ գնաճային «ձեռքբերումն», ի դեպ, որևէ կերպ չի ազդել մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Հատկապես որ իրական կյանքում գնաճը ցանկալի նորմայից բարձր է: 7or.am

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am