Քանի դեռ սեղանին են «լպրծուն» մադրիդյան սկզբունքները

Երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, շեշտելով երկու երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այդ, անցած տարվա վերջին օրը տրված հարցազրույցում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդհանուր գծերով ներկայացրեց բանակցային պրոցեսի տրամաբանությունը, շեշտելով, որ հայկական կողմի համար կարեւոր է Արցախի անվտանգությունը եւ ստատուսը, սակայն խուսափելով նշել, թե ինչ նկատի ունի «ստատուս» հասկացության տակ եւ մի քանի անգամ խուսափելով պատասխանելուց տարածքային զիջումների մասին հարցին։ Այս կապակցությամբ ես կուզեի մեկ անգամ ևս շեշտել հետեւյալը՝ այսօրվա պայմաններում, երբ Ադրբեջանը դեռ զգալի կուտակած ռազմական գերակշռություն ունի Հայաստանի նկատմամբ, եւ պարբերաբար կարող է խաղարկել ռազմական շանտաժի գործոնը, եւ սեղանի վրա շարունակում են մնալ «լպրծուն» մադրիդյան սկզբունքները, որոնք արդեն մի անգամ հանգեցրին պատերազմի վերսկսման, բանակցային ճանապարհով Արցախի հարցի հայանպաստ լուծման գալ տեսանելի հեռանկարում հնարավոր չէ, և ոչ ոք այս ուղղությամբ կեղծ պատրանքներ չպետք է ունենա։ Բանակցային պրոցեսի միակ նպատակը հայկական կողմի համար պետք է լինի հարաբերական խաղաղության պահպանումը եւ մադրիդյան սկզբունքներից աստիճանական հրաժարումը՝ հօգուտ համապարփակ լուծման, որն անվերապահ ճանաչում է Արցախի անջատումը Ադրբեջանից, եւ միավորումը Հայաստանին՝ որպես միակ կայուն եւ հարատեւ լուծում։ Արցախյան հարցի այդ հայանպաստ հանգուցալուծման մենք կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների օրոք խախտված տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական հաշվեկշիռը վճռականորեն փոխվի հայկական կողմի օգտին, եւ Ադրբեջանը ստիպված լինի ընդունել Արցախյան պատերազմում իր կրած պարտությունը, եւ որեւէ ռազմական ռեւանշի անհնարինությունը։ Այսօր դրա բոլոր բարենպաստ հնարավորությունները կան, եւ մեր ձեռքում է ժամանակը մեր օգտին աշխատեցնելը։ Մինչ այդ, նախարարները կարող են թեկուզ ամիսը մեկ բանակցել, եւ հանդես գալ խաղաղասեր հայտարարություններով՝ վատ խաղաղությունը բոլոր դեպքերում ավելի լավ է, քան պատերազմը։ Սակայն պարոն Մնացականյանը երբեւիցե չպետք է պատրանք ունենա, որ նա կարող է բանակցություններից Երեւան վերադառնալ Արցախի միջանկյալ ստատուսի եւ դրա դիմաց ազատագրյալ տարածքների հանձման մասին հերթական ցնորաբանությամբ, եւ փորձի այն փաթաթել մեր ժողովրդի վզին՝ մենք դա արդեն վճռականորեն մերժել ենք 2016 թվականին, եւ կմերժենք նորից, իր բացահայտ ու թաքնված ջատագովների հետ միասին»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am