Մանվել Գրիգորյանի դեմ բողոքողներն այլևս ճանապարհներ չեն փակի. վարչապետն արդեն իրենց հետ կապ հաստատել է ֆեյսբուքյան իր լայվի միջոցով

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի կունենա ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Մինչ դատական նիստի մեկնարկը, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն Էջմիածին քաղաքից շարժվելու են դեպի Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում Մ. Գրիգորյանն ազատ էր արձակվել։ Այս հանգամանքը հարուցել էր Էջմիածին քաղաքի բնակիչների զայրույթը, որոնք բողոքի ակցիաներ իրականացրեցին և պահանջեցին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխել, սակայն բողոքողները տարվա վերջին դադար վերցրեցին, և բողոքի ակցիան վերսկսվեց հունվարի 11-ից, բողոքողների պահանջը կրկին նույնն է։ 168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված բողոքի ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս պահին մարդիկ հավաքվում են Էջմիածնի հրապարակում, որպեսզի շարժվեն Երևան, նրանք կհավաքվեն Վերաքննիչ դատարանի մոտ։ Հարցին՝ այս անգամ ևս կփակե՞ն ճանապարհները, թե՞ կհետևեն ՀՀ վարչապետի հորդորին, մեր զրույցակիցը տեղեկացրեց, որ իրենք հարգում են վարչապետին։ «Եթե նրա կողմից մեր արած քայլերը դիտարկվել են՝ որպես հակապետական, ապա մենք այդ քայլին այլևս չենք գնա։ Ճանապարհ փակելու մեթոդով չենք փորձելու խնդիր լուծել։ Լիովին համաձայն եմ, որ կա առավել հարմար տարբերակ։ Եթե մենք կարողացանք ճանապարհ փակելով՝ մեր բողոքի ձայնը հասցնել մինչև վերջ, այժմ էլ կարող ենք սպասել այլ մեթոդով պայքարի»,- ասաց Ջ. Աբրահամյանը։ Նշենք, որ, երբ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի գործը, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ կփակեն ճանապարհներ մինչև արդար դատավարություն տեղի չունենա։ Հայտարարության հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ որևէ մեկը լիազորություն չունի ճանապարհ փակելու. «Որոշ կլանային ուժեր փորձում են այդ պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք «փագըմ»: Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև՝ ապահովել ճանապարհների անցանելիությունը»,- ասել էր վարչապետը: Հարցին՝ վարչապետն արձագանքե՞լ է իրենց այն հայտարարությանը, որ ցանկություն էին հայտնել հանդիպելու նրա հետ, Ջիվան Աբրահամյանը պատասխանեց, որ վարչապետն արդեն իրենց հետ կապ հաստատել է ֆեյսբուքյան իր լայվի միջոցով, որտեղ անդրադարձել էր նաև ճանապարհներ փակելուն։ «Հույս ունեմ, որ դատարանը չի կայացնի այնպիսի որոշում, որ Մանվել Գրիգորյանը շարունակի ազատության մեջ լինել։ Եթե նման բան լինի, ապա ժողովուրդը որոշում կկայացնի, թե ինչ ուղղությամբ է ցանկանում պայքարել»,- եզրափակեց Ջիվան Աբրահամյանը։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am