Կալանավայրերում երկար տարիների բնակիչ եմ եղել` գիտեմ, թե ինչ է այնտեղ կտարվում. Ս. Միքայելյան

Ա Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածության քննարկմանը   «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց.«Երբ հայտարարեցիք, որ ՔԿՀ հիվանդանոցը պետք է դուրս բերվի ՔՀԿ վարչության ենթակայության տակից, ինչպե՞ս եք պատկերացնում, այդ դեպքում ո՞ւմ ենթակայության տակ պետք է գործի: Այսինքն` ի՞նչ կառույցի պետք է ենթարկվի: Նուբարաշենն էլ ասացիք, որ փակվի, չգիտեմ, կհասնենք դրան, թե ոչ, բայց գոնե հարկ-հարկ վերանորոգվի, որովհետև լինելով երկար տարիներ բնակիչ այդ կալանավայրերում՝ գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում, և նախորդ իշխանությունների օրոք ինչ արատավոր երևույթներ են դրսևորվել և պետք է արմատախիլ արվեն»: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը նկատի է ունեցել ոչ թե դատապարտյալների հիվանդանոցը, թեև այստեղ էլ խնդիրներ կան, այլ կալանավայրերում գործող բուժսենյակները: «ՔԿՀ-ների ներսում, որտեղ բժիշկը ենթարկվում է ՔԿՀ պետին և եզրակացություն տալիս աչքերով նայում է ՔԿՀ պետին, կալանավորի հիվանդության վերաբերյալ ասի ճշմարտությունը, թե ոչ»,-ասաց Զոհրաբյանը: Ըստ նրա՝ եվրոպական 3 մոդել կա, այդ բուժսենյակները ենթարկվեն կամ Առողջապահության կամ Արդարադատության նախարարությանը կամ առանձին կառույց լինեն, և այդ տարբերակները քննարկում են միջազգային գործընկերների հետ: Պատգամավորը հավատացրեց, որ այդ խնդիրներով, նաև ցմահների հարցերով պարբերաբար կլինեն լսումներ, և հարցերը հանրայնացնելով՝ կփորձեն լուծում գտնել, եթե հնարավոր է օրենսդրական ճանապարհով, եթե ոչ, ապա պատկան մարմիններին դիմելով: Ինչ վերաբերում է Նուբարաշենի խնդրին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ կառույցը, վստահ չէ, որ հնարավոր է ինչ-որ կերպ վերանորոգել: «Դուք՝ որպես այնտեղ երկար տարիների բնակիչ, ես էլ՝ մշտական այցելու, կարող եմ նրա բնակչի կարգավիճակ ունենալ, դժվար եմ պատկերացնում այդտեղ վերանորոգումը, վինտիլացիա չկա, գարշահոտը, կոյուղին»,-ասաց նա:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am