Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան

«Առաջարկում եմ զերծ մնալ լրագրողների վստահությունը չարաշահելուց և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրը, թե ԱԺ-ում 2018թ.-ին արված տնտեսումներն ինչ-որ կերպ կապված են այդ միջոցները շռայլելու անհնարինության հետ: «Թեմայի շուրջ հասարակությանը մոլորեցնելու և ինչ-որ առումով հենց լրատվամիջոցների ներկայացուցիչների վստահությունը չարաշահելու միտումը ես նկատել եմ ավելի վաղ՝ դեռևս լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ամանորի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ինձ ուղղված հարցերի ենթատեքստից, որոնց տվեցի սպառիչ պատասխան: Նորից եմ կրկնում, Ազգային ժողովում տնտեսումները 2017-2018թթ.-ի ընթացքում պայմանավորված են բացառապես աշխատակազմի ազնիվ և արդյունավետ աշխատանքով: Նույն վառելիքի օրինակի վրա պետք է նշեմ, որ 2017թ.-ին արդեն տնտեսել էինք շուրջ 50 տոննա բենզին, որը փոխանցվել է 2018թ.: Իսկ 2018թ.-ին մոտ 40 տոննա պակաս ենք գնել, միաժամանակ կրճատել ենք ԱԺ հաշվեկշռում գտնվող 14 մեքենա: Արդյունքում 2018թ.-ի ավարտին ունեցել ենք ավելի քան 110 տոննա տնտեսում: Նման հաշվարկ գոյություն ունի յուրաքանչյուր տնտեսման հետ կապված»,-ասաց Սաղաթելյանը: Արա Սաղաթելյանը հավելեց, որ ԱԺ նյութական միջոցների տնտեսումները և վերաբաշխումներն արտացոլվում են հաշվապահական փաստաթղթերում ամբողջ տարվա ընթացքում, ներկայացվում են պարբերական հաշվետվությունների մեջ և ներկայացվում են այդ թվում՝ Ֆինանսների նախարարություն: Նշված ընթացակարգը պահպանվել է և՛ 2017թ.-ին, և՛ 2018թ-ին: Սաղաթելյանը նաև նշեց, որ բոլոր ծախսերը կատարվել են գործող նորմերի և կարգերի համաձայն: Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե 2018 թվականին ԱԺ տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և, իբր, խնայված միջոցների մասին ստիպված են հայտարարել, քանի որ հեղափոխությունից հետո այդ միջոցները չեն կարողացել շռայլել կամ թաքցնել:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am