Պնդումը զուրկ է թե առողջ տրամաբանությունից, թե ողջամիտ դատողությունից.Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանն անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, թե իբր ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր Աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել»: Բաբայանն անհեթեթ է որակել այն։ «Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, մասնավորապես՝ շուրջ 50.000 լիտր բենզին և շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ: Տնտեսված բենզինը տեղափոխվել է 2019 թվական, հետևաբար 2019 թվականին տնտեսված բենզինի չափով քիչ բենզին է գնվել, արդյունքում կրկին ունեցել ենք գումարի տնտեսում: 2017 թվականին բենզինի գծով տնտեսումները սկսվեցին, երբ Աշխատակազմը նվազեցրեց հատկացվող բենզինի ամսական սահմանաչափերը: Այդ պահից սկսած Աշխատակազմին հաջողվեց ամսական տնտեսել շուրջ 7.000 լիտր բենզին: Նույն տարում հանձնաժողովների քանակի նվազմամբ կրճատվեցին նաև ծառայողական ավտոմեքենաները, որի արդյունքում էլ հնարավոր եղավ տնտեսել լրացուցիչ բենզին և այդ ավտոմեքենաների շահագործման ծախսերը: Բենզինի սպառման սահմանաչափերի կրճատումները շարունակվեցին 2018 թվականին, միաժամանակ կրճատելով 14 ավտոմեքենա: 2018 թվականի տնտեսումների կտրուկ ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով և համակարգմամբ, որոնց ներդրումն սկսվել էր դեռևս 2017 թվականին, երբ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ: Հենց այդ ժամանակ Աշխատակազմի համար արդեն պարզ էր, որ 2018-ին տնտեսումները լինելու են զգալի: Օրինակ՝ ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որի արդյունքում զգալի տնտեսումներ ունեցանք թղթի, տպիչ սարքերի, դրանց թանաքի ու սպասարկման գծով, կանոնակարգվեցին և նվազեցվեցին ներկայացուցչական և գործուղումների գծով, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղություններով ծախսերը: Այս նպատակների համար ընդունվեցին բազմաթիվ իրավական ակտեր: Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում: Պնդումը, թե մինչ այս իրականացված տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և փաստաթղթերով չեն երևացել, զուրկ է թե առողջ տրամաբանությունից, թե ողջամիտ դատողությունից»,-գրել է Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե 2018 թվականին ԱԺ տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և, իբր, խնայված միջոցների մասին ստիպված են հայտարարել, քանի որ հեղափոխությունից հետո այդ միջոցները չեն կարողացել շռայլել կամ թաքցնել:
 

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am