Նիկոլ Փաշինյանը յուրայինների համար ոչինչ չի խնայում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ից 11 դարձնելու որոշումն  ընդունվեց խորհրդարանում: Ըստ այդմ՝ Պետաիրավական հանձնաժողովից կառանձնացվի Մարդու իրավունքների հանձնաժողովը եւ որքան էլ, որ զարմանալի հնչի՝ կստեղծվի ԵԱՏՄ եւ տարածքաշրջանային հարցերով զբաղվող հանձնաժողով: Այս հարցում իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության համաձայնությունը կարելի է հանցավոր որակել: Մի կողմից հայտարարվում է, որ օպտիմալացվում է պետական համակարգը, կառավարության ծրագրում կառուցվածքային փոփոխությունների նախագիծ է դրված, որի արդյունքում հազարավոր պետական աշխատողներ կհամալրեն գործազուրկների շարքերը, մյուս կողմից քաղաքական էլիտան նեղ անձնական շահերի համար ուռճացնում է ԱԺ աշխատակազմը: Բավական չէ, որ 32 ավել պատգամավորը, քան անցած գումարման խորհրդարանում էին, տարեկան մինիմումը 300 մլն դրամի բեռ են ավելացնելու պետական բյուջեի վրա, հիմա էլ որոշեցին երկու հանձնաժողով ավելացնել: Կարծում ենք, որ հանձնաժողովների ավել թվաքանակով չէ, որ պայմանավորվելու է Հայաստանում ենթադրենք մարդու իրավունքների պաշտպանվածության խնդիրը, առանց դրա էլ իշխանությունը կարող է երաշխավորել իր պետության քաղաքացիների իրավունքները, խնդիրն այստեղ այն է, որ այդ հանձնաժողովը կրկին հավելյալ բեռ է դառնալու բյուջեի վրա: Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը կարծես թե որոշել է ոչ թե իշխանություններին ընդդիմություն դառնալ, այլ ընդդիմությանը հակադարձում է այս տեսակետը: Մարուքյանը ուռճացում չի համարում, նրա հաշվարկներով մեկ հավելյալ հանձնաժողովի ծախսը բյուջեի վրա շատ չէ՝ առավելագույնը 132 հազար դրամ ամսեկան կտրվածքով: Մարուքյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հանձնաժողովի գաղափարը ժամանակին իրենք են դրել շրջանառության մեջ: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հարցը քննարկել է ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության իր գործընկերների հետ եւ դա մեղմ ասած՝ Ռուսաստանին սիրաշահելու միտված քայլ է, պատգամավորը պատասխանեց, որ կարող է գործընկեր կուսակցությունները հուշագիր են ստորագրել.«Ես չգիտեմ ինչ են քննարկել: Եթե ուղղակի գաղափարը քննարկել են իրենց գործընկերների հետ, դա նորմալ է»: Դե, ինչ, եթե երբեմնի արեւմտամետ ընդդիմադիրները նորմալ են համարում նման հանձնաժողովի ստեղծումը, ապա իշխանության գահին բազմածները կարդարացնեն ու կարդարացնեն իրենց ռուսահպատակությունը: Հովհաննես Իգիթյանը արդարացավ, որ իրականում Եվրասիական հարցերով հանձնաժողովը տարածաշրջանային հարցերով էլ է զբաղվելու, միայն ԵՏՄ հարցերով չէ: «Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, այդտեղ մի քանի խնդիր կար: Առաջինը, եթե հիշում եք, մենք ինչպես ենք ժամանակին մտել ԵՏՄ, այնտեղ կար երկու խնդիր: Առաջինը, Սերժ Սարգսյանն ասաց ու ՀՀԿ պատգամավորները հաստատեցին, որ մենք Մաքսային միություն ենք մտել, որովհետև չմտնելը վտանգավոր էր, մեզ կարող էին պատժել: Բայց կար նաև երկրորդ խնդիրը, եթե հիշում եք ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ մենք բանակցել ենք մոտ չորս տարի, այդ բանակցությանը ես մասնակցել եմ, այտեղ Հայաստանի ցանկացած շահ երևում էր հենց տեքստի մեջ: Եվ խոսքն այն չէր, որ մենք հապճեպ մտանք, այլ խոսքն այն մասին էր, որ չբանակցված ձևով մտանք այնտեղ: Այն, որ ժամանակին ասում էին՝ պետք է դուրս գանք, հենց այդ պատճառով էին ասում, որ դուրս գանք: Երբ այն ժամանակ Ելքն առաջարկում էր այդ բանը, մենք ունեցել ենք ճգնաժամ՝ կապված այս խնդիրների հետ: Այն մասով, որով մենք ներկայացնում էինք մեր շահերը, հանձնաժողովն ասում էր՝ ոչ, որովհետև պետք է համաձայնություն լիներ բոլոր անդամ երկրների հետ: Եվ որևէ շահ մենք այնտեղ չէինք տեսնում, և այն պատճառաբանությունը, որ մենք մտել ենք այնտեղ, որովհետև չմտնելը վտանգավոր ու սխալ էր, չէր բավարարում ոչ ինձ, ոչ էլ Ելք դաշինքին»,- ասաց Իգիթյանը՝ ըստ էության խույս տալով հարցի իրական պատասխանից: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am