Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը

Սահմանադրության համաձայն, փաստորեն, 3 օր է մնացել այն ժամկետի ավարտին, երբ նորանշանակ վարչապետը պետք է նախագահին ներկայացնի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, իսկ շուրջ տասը օրից քիչ ավելի՝ կառավարության կազմավորման համար։ Այսինքն՝ այս օրերին պետք է ԱԺ֊ն հասցնի քննարկել, քվեարկել կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր՝ փոփոխված օրենքը, որի համաձայն նախարարությունների թիվը 17֊ից հասցվելու է 12֊ի։ Այսօր, փաստորեն, պատգամավորների խոսքից պարզ դարձավ, որ նշյալ նախագիծը դեռ ԱԺ֊ում չէ։ Մանե Թանդիլյանը, օրինակ, այն փնտրել է և չի գտել։ Աբսուրդն այն է, որ մինչ օրս գերգաղտնի պահված այդ օրինագիծը, որը պետք է հանրությունը հնարավորինս ծանրութեթև արած լիներ, որևէ կերպ չի ներկայացվել հանրային լայն քննարկման։ Փաստորեն՝ կամաց֊կամաց ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ ՀՀ֊ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը (ինչպես դա սիրում են կրկնել մերօրյա «հեղափոխականները»)։ Արդեն պարզորոշ է, որ երկրի համար հույժ կարևոր, հանրության լայն շերտերին, աշխարհասփյուռ հայությանն առնչվող և շրջադարձային նշանակության այս օրենքը, որը մշակվել է իշխանական կուսակցության գրասենյակում, ոչ միայն չի քննարկվելու (դա արդեն տեխնիկապես էլ է անհնար), այլև այն ընդունվելու է խորհրդային ավանդույթներին համահունչ, այն է՝ ԱԺ հասնելուն պես դրվելու է քվեարկության, և ոչ միայն լայն հանրությունը, այլև պատգամավորները բանից բեխաբար, խորհրդային դարաշրջանի Գերագույն Խորհուրդներում աթոռ զբաղեցրած կթվորների, ագրոնոմների, կոլխոզների և գյուխխորհուրդների նախագահների նման սեղմելու են կոճակները։ Ավելորդ չենք համարում նշել, որ օրինագիծն առնչվում է նաև սփյուռքի նախարարության կրճատմանը կամ վերափոխմանը, և հանրային քննարկումներին պետք է ակտիվ մասնակից դառնային նաև սփյուռքահայության լայն շրջանակները։ Այսքանից հետո էլ ի՞նչ սփյուռքահայի մասին կարող է խոսք լինել, երբ օրինագիծն ընդունող մարմինը՝ ԱԺ֊ն անգամ դեռ ծանոթ չէ այդ «Հարսանիք նախարարություններում» օպերացիայի պլանին։ Ահա այսկերպ է Փաշինյանի թիմի կողմից այդքան սիրված ժողովուրդը մասնակցում երկրի համար կարևորագույն հարցերի որոշմանը։ Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am