Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ

«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը: Փուլ, երբ այլեւս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որեւէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանությունները ունեն ավելի քան մեծամասնություն, որեւէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որեւէ իրատեսական թվացող քավության նոխազ: Հակահեղափոխությունն այլեւս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը: Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում  է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը: Կարող է թվալ, թե կա այդ ժամանակի սպառման կոնկրետ կետ, որից հետո իշխանություններն այլեւս չեն լինի: Բնավ ոչ: Իշխանությունները կարող են շարունակել գործել ավելի երկար, քան նրանց տրված ժամանակն է: Խնդիրն այն է, որ այդ տրված ժամանակի սահմանները չգիտակցելու դեպքում իշխանությունը գործելու է բոլորովին այլ, ոչ հեղափոխական չափանիշներով: Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, եւ որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո: Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երեւացող մասն է: Ցայտնոտը ակներեւ է նաեւ այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որեւէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն: Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ: Բնականաբար կան: Հեղափոխական ռիթմը, սպասելիքները միշտ էլ ինչ–որ պահից բախվում են իրականության հետ: Բայց քիչ չեն նաեւ սուբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը հեղափոխության համաժողովրդական ռեսուրսը մսխելն էր, այդ ռեսուրսը կոնսերվացնելն ու դրանից միայն նեղկուսակցական, ստերիլ ֆորմատ ստանալը: Այդ ստերիլ ֆորմատը, նեղ հայացքն են, որ այսօր թույլ չեն տալիս կոմպետենտ կերպով արձագանքել լրջագույն մարտահրավերների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am