Վերջապես շնորհավորեց. Ինտրիգը ձգելու նուրբ արվեստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռագրում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության էական փորձ են կուտակել: «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում»։ Վերջապես կատարվեց Փաշինյանի երազանքը՝ Պուտինը շնորհավորեց նրան՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այդ փաստը իշխանությունը կներկայացնի որպես ՌԴ նախագահի կողմից որպես բարձրագույն աջակցություն: Պուտինն ու դաշնակիցներն իհարկե մինչև վերջին պահը ձգեցին ինտրիգը՝ խորհրդարանական ընտրություններից հետո չշնորհավորեցին, հիմա՝ վարչապետի պաշտոնում արդեն շնորհավորում են: Անշուշտ, շնորհավորանքը պրոտոկոլի պահանջ է ընդամենը. Հայաստանի ու Ռուսաստանի, մյուս դաշնակիցների հետ խնդիրներից դրանից ոչ ավելանալու են, ոչ պակասեն: Խնդիրն առավելապես մեզանում է. հայաստանյան քաղաքական դաշտի համար մշտապես կարևորը Պուտինի շնորհավորանքն է եղել և շարունակում է մնալ: Մնացածը՝ ներկայացվելու է որպես դրա ածանցյալ: Ինչևէ, Փաշինյանի նշանակմանը երեկ անդրադարձել են նաև միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ: «Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակեց վարչապետ՝ անցած տարեվերջին երկրում տեղի ունեցած պատմական ընտրություններից հետո», - փոխանցում է «Ֆրանսպրես»-ը: Հաղորդագրությունը փաստում է, որ միջազգային դիտորդները ժողովրդավարական են գնահատել դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, արդյունքում նորընտիր Ազգային ժողով են անցել միայն այն ուժերը, որոնք աջակցել են Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքն էլ ստացել է ձայների 70 տոկոսից ավելին: Ըստ «Ազատության»՝ մանրամասներ ներկայացնելով Փաշինյանի մասին՝ «Ֆրանսպրես»-ը նշում է, որ 43-ամյա վարչապետը նախկինում եղել է լրագրող և հիմա ստանձնելով իշխանության ղեկը՝ խոստանում է շրջափակման ու թշվառության մեջ գտնվող երկրում պայքարել կոռուպցիայի և համատարած աղքատության դեմ: Բարեփոխումների ձգտելով տանը՝ Փաշինյանը նաև հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարել իշխանության առաջին հինգ ամիսների ընթացքում, նշում է «Ֆրանսպրես»-ը, մանրամասնելով՝ նա Ռուսաստանի նախագահին վստահեցրել է, որ Հայաստանը մնալու է Մոսկվայի չեզոք դաշնակիցը, միաժամանակ փորձում է հմայել արևմտյան առաջնորդներին: Հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը պար էր բռնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ հայկական մեղեդիների տակ ու հագել միևնույն գուլպաները՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի պես, հիշեցնում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Գերմանական DPA-ն ընդգծում է, որ Փաշինյանը իշխանության եկավ՝ առաջնորդելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված բողոքի ալիքը: Սարգսյանը, որ սպառել էր նախագահության երկու ժամկետները՝ մոտ մեկ տասնամյակ մնալով իշխանության ղեկին, վարչապետի պաշտոնում անցկացրեց ընդամենը մեկ շաբաթ, ինչից հետո հրաժարական ներկայացրեց՝ լայնածավալ ցույցերի ֆոնին, գրում է DPA-ն, ընդգծելով՝ Փաշինյանին նշանակելով վարչապետ՝ նախագահն ընդգծել է, որ նոր կառավարությունը պետք է նպաստի հզոր և զարգացած Հայաստանի ձևավորմանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am