Փաշինյանի կառավարությունը հանձնվեց. նախկիններին հետ բերելու փորձերը շարունակվում են

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական անգամ կոլապսի առջև է հայտնվել: Կադրային սովն այս անգամ առաջացել է խորհրդարանական ընտրությունների պատճառով, նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության շարքերում եղած-չեղած ողջ ռեսուրսը, մանդատներ վերցնելուց հետո էլ, անցել է գրոհի՝ դեպի ԱԺ աշխատակազմ: Իսկ այնպիսի ոչ ֆորմալ և պատասխանատու պաշտոններում, ինչպիսին, օրինակ, Տուրիզմի կոմիտեն է, և ձախողելու վտանգը մեծ է լինելու, ՔՊ-ականներն ու լիդերների մերձավորներն առանձնապես ջանքեր չեն թափում: Թերևս այս պատճառով էլ նախօրեին կառավարությունից տուրիզմի ոլորտի նախկին համակարգող Զարմինե Զեյթունցյանը զանգ է ստացել: Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեինախագահն անակնկալի է եկել բարձրաստիճան պաշտոնյայի զանգից: Բարեհամբույր պաշտոնյան տոները շնորհավորելուց հետո հանդիպում է խնդրել Զեյթունցյանից, հետո պարզաբանել, որ ուզում են տիկնոջը վերադարձնել իր նախկին պաշտոնին: Զարմինե Զեյթունցյանը հրաժարվել է ստանձնել նույն պաշտոնը երկրորդ անգամ՝ ասելով, որ իր կատարած աշխատանքին ներկայիս կառավարությունն արդեն մեկ անգամ տվել է գնահատական, և այդ գնահատականը հեղափոխությունից հետո, առանց արված աշխատանքն ուսումնասիրելու և հեռանկարային ծրագրերին ծանոթանալու՝ 2018թ. հունիսի 13-ին իրեն այդ պաշտոնից ազատելն էր: Տիկին Զեյթունցյանը նաև ասել է, որ այդ էջն իր կյանքում այլևս փակված է համարում, բանակցել պետք չէ: Հիշեցնենք, որ Զարմինե Զեյթունցյանից հետո ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել Հռիփսիմե Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձավ պատգամավոր»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am