«Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ԱԺ ամբիոնից իր հասցեն հնչեցրած հայտարարությունների համար։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Անդրանիկ Մանուկյանը՝ զրպարտանք որակելով իր հասցեին հնչեցված արտահայտությունները. «Ես արդեն պայմանավորվածություն ունեմ հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ: Նրա մեղադրանքները հայտարարություններ են հանցագործության մասին և պահանջում եմ, որպեսզի նա ապացուցի իր հայտարարությունների իսկությունը, եթե ապացուցի ուրեմն ես պատասխան կտամ օրենքի ողջ խստությամբ, եթե ոչ՝ ապա այդ պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա՝ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործելով զպարտանք տարածելու համար»,- ասաց Մանուկյանը։ Պատասխանելով Արման Բաբաջանյանի հայտարարությանը, թե Անդրանիկ Մանուկյանի դեսպան եղած ժամանակ վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները, նախկին դեսպանը հակադարձեց. «Իմ օրոք հայ-ուկրաինական հարաբերությունները ամենևին չեն վատացել, դրանք վատացան այն ժամանակ, երբ 2014թ. մարտի 27-ին ՀՀ-ն դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին: Դրանից հետո Ադրբեջանը մեծ ռեսուրսներով հրահրում էր ուկրաինական մամուլը, որպեսզի հայերին դարձնեն դավաճան և վտարեներկրից: Ինձանից շուրջ մեկ ամիս մեծ ջանքեր պահանջվեցին այդ հարցերը կարգավորելու համար և ամենակարևորը որևէ հայ չտուժեց: Դրանք զուտ պետական հարաբերություններ են: Կարո՞ղ է այդ պատգամավոր կոչվածը կանխեց այդ գործընթացները»,- նշեց Մանուկյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, խորհրդարանում պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ինչպես նաև հայտարարեց, որ վերջինս հնդկահավերի ֆերմա ունի Ուկրաինայում:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am