Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել ոչ դիլետանտներին, գրագետներին, քաղաքականապես մեղսունակներին, բանիմացներին ու ոչ տգետներին: Խորհրդարանը, դեռ աշխատանքները կարգին չսկսած, վերածվում է դեբիլիզմի խորհրդանիշի: Սա արդեն վտանգավոր է դառնում: Եթե նախկինում միայն Նիկոլ Փաշինյանն էր լյափսուսներ տալիս, քանզի միայն ինքն էր խոսում, ապա հիմա հանգամանքների բերումով նրա թիմակիցներն էլ են սկսել խոսել: Պատկերն անտանելի է: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ: Եթե սրանք միայն ներքին հարցերի շուրջ արտահայտվեին, ապա գոնե կարելի էր մի կերպ յոլա գնալ մինչև որ այս բալագանն իր տրամաբանական ավարտին հասներ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ սրանք զբաղվում են մեր երկրի անվտանգությամբ, Արցախի հարցով, ՀԱՊԿ-ով, արտաքին հարաբերություններով և այլ կարևոր հարցերով: Իսկ դա արդեն ոչ միայն վտանգավոր է, այլ նաև սպառնալիք մեր պետականությանը: Եթե նոր ԱԺ-ի արտաքին հարաբերությունները ներկայանալու են քաղաքականապես ու պատրաստվածությամբ անչափահաս Ռուբեն Ռուբինյանի դեմքով, իսկ Արցախի հարցով պաշտոնապես զբաղվելու են Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը, ապա սա արդեն տրագիկոմեդիա է: Արտաքին հարաբերություններում փոքրիկ սխալն անգամ կարող է շատ լուրջ բացասական ազդեցություն թողնել մեր երկրի վրա: Իսկ սխալների հավանականությունը բազմապատկվում է ամեն օր՝ ավելացնելով սպառնալիքը: Ինչով սպառնալիք չէ այն, որ Փաշինյանը հանդիպում է ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ ու դրանից հետո հայտարարում, որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել, իսկ նրա թիմակիցը բացասական շեշտադրումներով ավտորիտար երկիր է համարում Իրանն ու մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ պետությունը դնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ միևնույն շարքում: Հակաիրանական գիծն այս թրաշամանուկների մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն: Արդեն դժվարանում եմ ասել: Պատահականությունները սրանց մոտ այնքան շատ են, որ արդեն օրինաչափության են վերածվում: Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «թավշյա» էքսպերիմենտին: 7or.am

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am