«Գերազանցիկները» կամ «Երկաթե շերեփի տեսլականը»

Համացանցը լցված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ Քայլը» դաշինքի երդվյալ անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի «․․․Իրանը ավտորիտար երկիր» արտահայտության քննարկումներով։ Իհարկե իշխող քաղաքական ուժի պատգամավորի արտահայտությունը քաղաքագիտա-դիվանագիտական նոնսենս է, գուցե սեփական քաղաքական գիտելիքների ներկայացման անհաջող փորձ, նաև անփորձության հետևանք։ Բայց ես կուզենայի ուշադրություն դարձնել նաև նրա ողջ ելույթին, հատկապես «ժողովրդավարություն» հասկացության համատեքստում։ Հայկ Կոնջորյանին, և ոչ միայն նրան, թվում է, որ եթե Հայաստանը դառնա աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը, ապա ողջ քաղաքակիրթ աշխարհը, հիանալով Հայաստանով, Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան կգրավեն և կնվիրեն մեզ, չէ՞ որ մենք ոչ միայն Ադրբեջանից և Թուրքիայից ենք ավելի ժողովրդավարական, այլև ողջ աշխարհից։ Եվ մեր ժողովրդավարությունը «կհաղթի» և Ադրբեջանի նավթին ու զենքին, և ՆԱՏՕ-ի անդամ շուրջ 100 միլիոնանոց Թուրքիային։ Ահա թե որտեղ է թաքնված «երկաթե շերեփը»։ Հայկ Կոնջորյանն ավելի հեռու է գնում, հիշելով քրիստոնեությունն ու դրա առավելությունները մեր հարաբերություններում, մասնավորապես Բյուզանդիայի հետ։ Ըստ Կոնջորյանի, այսօրվա ժողովրդավարությունը երեկվա քրիստոնեությունն է։ Կարծեմ Կոնջորյանը պատմաբան է, ուստի լավ պետք է իմանա, որ մուսուլմանական արաբական Խալիֆաթը ճանաչեց Բագրատունիների թագավորությունը, իսկ քրիստոնեական Բյուզանդիան նպաստեց նրա կործանմանը։ Այսպես էլ մեր գերազանցիկները չհասկացան, որ պետությունները, լինեն դրանք քրիստոնյա, մուսուլմանական, ժողովրդավարական, թե բռնապետական, առաջնորդվում են միայն ու միայն սեփական, ազգային շահերով։ Հիշենք 2015թ․ Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակին քանի քրիստոնյա, ժողովրդավարական երկրների առաջնորդներ չժամանեցին Հայաստան՝ Թուրքիային և Ադրբեջանին չնեղացնելու համար։ Թե՞ կարծում եք չեկան, քանի որ Հայաստանը ժողովրդավարական չէր, այ հիմա կգային։ Տպավորություն է ստեղծվում, որ գերազանցիկների համար ժողովրդավարությունը ոչ թե արժեք է, այլ «շուստրիություն», և մեզ անհրաժեշտ է, որ աշխարհը մեզ քաղցր աչքով նայի։ Ժողովրդավարական, իրավական պետություն, ես համոզված եմ, առաջին հերթին և գուցե միայն մեզ, Հայաստանի քաղաքացիներիս է անհրաժեշտ։ Իմ համոզմամբ՝ միայն այս ճանապարհով է հնարավոր Հայաստանի զարգացումն ու հզորացումը։ Իրական ժողովրդավարական, իրավական պետության կայացման պարագայում մեր քաղաքացիներն ունենում են արժանապատվության զգացում և իսկապես հպարտություն այդ երկրի քաղաքացի լինելու համար, պատրաստ պաշտպանելու այդպիսի հայրենիքը։ Իսկ արտաքին քաղաքականությունը կառուցվում է ըստ ազգային-պետական շահերի։ Ավետիք Իշխանյան Հ․Գ․ Ի դեպ, ժողովրդավարությունը, արդեն նախապես կանխորոշված պաշտոն ստացող գործընկերոջը հաճոյանալը չէ․․․

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am